https://arm.sputniknews.ru/20230524/tigran-avinjany-vstah-e-vor-ir-ajs-pahi-varkanishn-ancvoghik-e-60043249.html
Տիգրան Ավինյանը վստահ է, որ իր այս պահի վարկանիշն անցողիկ է
Տիգրան Ավինյանը վստահ է, որ իր այս պահի վարկանիշն անցողիկ է
Sputnik Արմենիա
Երևանի փոխաքաղաքապետը խոսեց նաև քաղաքապետի մյուս թեկնածուների մասին։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T13:19+0400
2023-05-24T13:19+0400
2023-05-24T13:28+0400
հայաստան
տիգրան ավինյան
վարկանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60039435_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f418054cf065f91fd13c8bcfcb1222f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կեղծ է համարում այն բոլոր սոցիալական հարցումները, ըստ որոնց` իր վարկանիշը նվազել է։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։ Ավինյանը վստահեցրեց, որ գիտի թե իր վարկանիշն այս պահին ինչքան է, բայց չի խոսի այդ մասին։ Միաժամանակ ընդգծեց, որ այն վստահաբար անցողիկ է։Անդրադառնալով Երևանի քաղաքապետի մյուս հավանական թեկնածուներին` Ավինյանը նշեց, որ, օրինակ, Ռուբեն Հախվերդյանը շատ լավ երաժիշտ է։«Ես նրա գրեթե բոլոր երգերը շատ սիրում եմ»,– ասաց նա։Լրագրողի հարցին, թե ինչ կարծիք ունի Նատալյա Ռոտենբերգի մասին, փոխքաղաքապետը պատասխանեց. «Չունեմ»։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Ընտրություններին կմասնակցի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60039435_154:0:1577:1067_1920x0_80_0_0_8af429f663e3e417c4fa2df75a43aa6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ավինյան, վարկանիշ
հայաստան, տիգրան ավինյան, վարկանիշ
Տիգրան Ավինյանը վստահ է, որ իր այս պահի վարկանիշն անցողիկ է
13:19 24.05.2023 (Թարմացված է: 13:28 24.05.2023) Երևանի փոխաքաղաքապետը խոսեց նաև քաղաքապետի մյուս թեկնածուների մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կեղծ է համարում այն բոլոր սոցիալական հարցումները, ըստ որոնց` իր վարկանիշը նվազել է։ Նա այդ մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Սուտ են այդ սոցհարցումնները, որովհետև ես գիտեմ, թե դրանք իրականում ինչ պատկեր ունեն»,– ասաց փոխքաղաքապետը։
Ավինյանը վստահեցրեց, որ գիտի թե իր վարկանիշն այս պահին ինչքան է, բայց չի խոսի այդ մասին։ Միաժամանակ ընդգծեց, որ այն վստահաբար անցողիկ է։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետի մյուս հավանական թեկնածուներին` Ավինյանը նշեց, որ, օրինակ, Ռուբեն Հախվերդյանը շատ լավ երաժիշտ է։
«Ես նրա գրեթե բոլոր երգերը շատ սիրում եմ»,– ասաց նա։
Լրագրողի հարցին, թե ինչ կարծիք ունի Նատալյա Ռոտենբերգի մասին, փոխքաղաքապետը պատասխանեց. «Չունեմ»։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին
հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա
Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝
ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Ընտրություններին կմասնակցի նաև
«Ապրելու երկիր» կուսակցությունը։