https://arm.sputniknews.ru/20230524/rd-n-mets-nshanakutjun-e-talis-nvor-lvogistik-shghtanerin-arevmutqn-uzum-e-khangarel-putin-60073824.html
ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս նոր լոգիստիկ շղթաներին, Արևմուտքն ուզում է խանգարել. Պուտին
ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս նոր լոգիստիկ շղթաներին, Արևմուտքն ուզում է խանգարել. Պուտին
Sputnik Արմենիա
Արևմտյան ընդդիմախոսները համոզելով, խոստումներ տալով, շանտաժով փորձում են կասեցնել այլ երկրների համագործակցությունը Ռուսաստանի հետ։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T19:12+0400
2023-05-24T19:12+0400
2023-05-24T19:49+0400
վլադիմիր պուտին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռուսաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60070912_0:0:3061:1722_1920x0_80_0_0_f2f944fdee1041f2eea1fbaedbb7083f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս նոր լոգիստիկ շղթաների ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:«Ակնհայտ է, որ այսօր մեծացել է նոր ու կայուն լոգիստիկ շղթաների կառուցման և միջազգային երթուղիների արագացված զարգացման արդիականությունը։ Այդ աշխատանքին մենք մեծ նշանակություն ենք տալիս ինչպես ԵԱՏՄ-ի շրջանակներում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ թվում` «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագծի շուրջ»,-ասել է Պուտինը`ելույթ ունենալով Եվրասիական երկրորդ տնտեսական համաժողովի լիագումար նիստում։Չնայած համաշխարհային ճգնաժամին, ԵԱՏՄ–ում ՀՆԱ-ի ծավալը կրճատվել է ընդամենը 1,6%-ով. ՊուտինԻսկ արևմտյան ընդդիմախոսները, հայտարարել է նա, համոզելով, խոստումներ տալով, շանտաժով փորձում են կասեցնել Ռուսաստանի հետ այլ երկրների համագործակցությունը։ՌԴ նախագահն այս կապակցությամբ նշել է, որ Ռուսաստանը միշտ պատասխանատու կերպով և բարեխղճորեն է մոտենում բոլոր երկրների հետ փոխգործակցությանը:Նա հավելել է, որ միջազգային ֆինանսական ոլորտում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, ՌԴ-ին հաջողվում է ոչ միայն հարմարվել, այլև առաջատար դառնալ այդ ոլորտում:ԵԱՏՄ երկրները պետք է զարգացման սեփական բյուջեն ստեղծեն. ԳլազևՄիաժամանակ նա հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում աճում է ԵԱՏՄ-ի դերը, միավորումը հետաքրքրություն է առաջացնում արտերկրում: ԵԱՏՄ-ն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ողջ Եվրասիայի զարգացմանը։ Մասնավորապես, միությունը շարունակում է աշխատանքը ԵԱՏՄ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացների համակցման ուղղությամբ Չինաստանի առաջարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով։Ելույթի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության առաջնային խնդիրներից մեկը տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովումն է:«Մեր երկրները բավարար գիտական, կադրային և արտադրական ներուժ ունեն որակյալ, բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկելու համար, որը կարող է դիմակայել մրցակցությանը համաշխարհային շուկաներում։ Մենք հասկանում ենք, որ սա այսօրվա դրությամբ ամենակարևոր պահերից մեկն է։ Որովհետև տեխնոլոգիական անկախության ապահովումը, ըստ էության, տնտեսական, հետևաբար` նաև քաղաքական անկախության հիմքն է»,- ասել է Պուտինը։ՌԴ–ն առաջարկել է միանման դարձնել ԵԱՏՄ-ում զբոսաշրջային ծառայությունների ստանդարտներըԲացի այդ, համաժողովի թեման` «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում», Պուտինը շատ արդիական է անվանել` դա բացատրելով նրանով, որ այն ընդգրկում է ԵԱՏՄ-ի առջև այսօր ծառացած առավել կարևոր հարցերը` կապված մասնակից երկրների տնտեսությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման և եվրասիական ողջ տարածքում համագործակցության զարգացման հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60070912_332:0:3061:2047_1920x0_80_0_0_b86a58a933378a7949d0c297e76ddc68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, տնտեսություն
վլադիմիր պուտին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, տնտեսություն
ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս նոր լոգիստիկ շղթաներին, Արևմուտքն ուզում է խանգարել. Պուտին
19:12 24.05.2023 (Թարմացված է: 19:49 24.05.2023) Արևմտյան ընդդիմախոսները համոզելով, խոստումներ տալով, շանտաժով փորձում են կասեցնել այլ երկրների համագործակցությունը Ռուսաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՌԴ-ն մեծ նշանակություն է տալիս նոր լոգիստիկ շղթաների ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ակնհայտ է, որ այսօր մեծացել է նոր ու կայուն լոգիստիկ շղթաների կառուցման և միջազգային երթուղիների արագացված զարգացման արդիականությունը։ Այդ աշխատանքին մենք մեծ նշանակություն ենք տալիս ինչպես ԵԱՏՄ-ի շրջանակներում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ թվում` «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագծի շուրջ»,-ասել է Պուտինը`ելույթ ունենալով Եվրասիական երկրորդ տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Իսկ արևմտյան ընդդիմախոսները, հայտարարել է նա, համոզելով, խոստումներ տալով, շանտաժով փորձում են կասեցնել Ռուսաստանի հետ այլ երկրների համագործակցությունը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր արևմտյան հակառակորդները փորձում են համոզելով, տարբեր բաներ խոստանալով, շանտաժով մեր գործընկերներից շատերին ստիպել դադարեցնել շահավետ համագործակցությունը Ռուսաստանի հետ, ընդ որում` նրանց բոլորովին չի հետաքրքրում, թե դա ինչ վնասներ կբերի համապատասխան պետություններին և նրանց ժողովուրդներին»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն այս կապակցությամբ նշել է, որ Ռուսաստանը միշտ պատասխանատու կերպով և բարեխղճորեն է մոտենում բոլոր երկրների հետ փոխգործակցությանը:
Նա հավելել է, որ միջազգային ֆինանսական ոլորտում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, ՌԴ-ին հաջողվում է ոչ միայն հարմարվել, այլև առաջատար դառնալ այդ ոլորտում:
Միաժամանակ նա հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում աճում է ԵԱՏՄ-ի դերը, միավորումը հետաքրքրություն է առաջացնում արտերկրում: ԵԱՏՄ-ն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ողջ Եվրասիայի զարգացմանը։ Մասնավորապես, միությունը շարունակում է աշխատանքը ԵԱՏՄ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացների համակցման ուղղությամբ Չինաստանի առաջարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով։
«Այս դահլիճում ներկա պաշտոնատար անձանց, գործարարների, փորձագետների, «հնգյակի» երկրների և այլ պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նման լայն կազմը խոսում է այն մասին, որ այդ միավորման դերը բարձրանում է, աճում է, խոսում է արագ փոփոխվող աշխարհի, եվրասիական ինտեգրման հաջող զարգացման և այն աճող հետաքրքրության մասին, որը մեր կազմակերպությունն առաջացնում է արտերկրում»,-ասել է Պուտինը Եվրասիական երկրորդ տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
Ելույթի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության առաջնային խնդիրներից մեկը տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովումն է:
«Մեր երկրները բավարար գիտական, կադրային և արտադրական ներուժ ունեն որակյալ, բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկելու համար, որը կարող է դիմակայել մրցակցությանը համաշխարհային շուկաներում։ Մենք հասկանում ենք, որ սա այսօրվա դրությամբ ամենակարևոր պահերից մեկն է։ Որովհետև տեխնոլոգիական անկախության ապահովումը, ըստ էության, տնտեսական, հետևաբար` նաև քաղաքական անկախության հիմքն է»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, համաժողովի թեման` «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում», Պուտինը շատ արդիական է անվանել` դա բացատրելով նրանով, որ այն ընդգրկում է ԵԱՏՄ-ի առջև այսօր ծառացած առավել կարևոր հարցերը` կապված մասնակից երկրների տնտեսությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման և եվրասիական ողջ տարածքում համագործակցության զարգացման հետ: