https://arm.sputniknews.ru/20230524/lernajin-gharabaghum-tirvogh-iravitshaky-mtahvogich-e-usaid-60061897.html
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մտահոգիչ է. USAID
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մտահոգիչ է. USAID
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները զրկվել են կենսական ծառայություններից օգտվելուց։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T16:35+0400
2023-05-24T16:35+0400
2023-05-24T16:36+0400
լեռնային ղարաբաղ
ամն
լաչինի միջանցք
արցախ
ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1e/50615895_0:158:1200:833_1920x0_80_0_0_7f345c411dc37f0bed5a5302d28ce790.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի օգնական Էրին Մաքքին մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Մաքքին այս մասին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
լեռնային ղարաբաղ
ամն
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1e/50615895_0:0:1200:900_1920x0_80_0_0_cabeba615451aafab6c00dacde708006.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, ամն, լաչինի միջանցք, արցախ, ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)
լեռնային ղարաբաղ, ամն, լաչինի միջանցք, արցախ, ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid)
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մտահոգիչ է. USAID
16:35 24.05.2023 (Թարմացված է: 16:36 24.05.2023) Նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները զրկվել են կենսական ծառայություններից օգտվելուց։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի օգնական Էրին Մաքքին մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ինչպես հայտնում է
«Արմենպրեսը», Մաքքին այս մասին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն պատճառել: Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները զրկվել են կամ սահմանափակումներով են օգտվում կենսական ծառայություններից, բուժօգնությունից և հիմնական ապրանքներից», - ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարի օգնականը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։