00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակոցների պայմաններում Բաքվի հետ բանակցելը Երևանի սխալն էր. ՀՀ նախկին փոխարտգործնախարար

© Sputnik / Aram Nersesyan Ավետ Ադոնց
Ավետ Ադոնց - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Ավետ Ադոնց
Բաժանորդագրվել
ԱԳ նախկին փոխարտգործնախարարը կարծում է, որ Հայաստանը չկարողացավ «փաթեթավորել» Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի միջազգային դատապարտումը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո հայկական դիվանագիտությունը մի շարք սխալներ թույլ տվեց, և այն, ինչ Ադրբեջանը երեք տարի առաջ չկարողացավ ստանալ, այժմ հնարավորություն ունի ստանալու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԼՂ–ի վերաբերյալ հայտարարությունը։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
«Ադրբեջանի մշտական ​​ռազմական ճնշման ներքո սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ վարելը Հայաստանի կողմից լուրջ սխալ էր, որովհետև անհնար է խոսել սահմանազատման ու սահմանազատման մասին, երբ թշնամին գրեթե ամեն օր կրակում է սահմանին, կամ երբ Հայաստանի տասնյակ քաղաքացիներ դեռ ադրբեջանական գերության մեջ են»,– ասաց Ադոնցը։
Միևնույն ժամանակ նա հակված չէ կարծել, որ Երևանը համաձայնել է բանակցություններին, քանի որ միջազգային հանրությանը «ոչ» ասելու համապատասխան ռեսուրսներ չի ունեցել։
«Հայաստանն ուներ և ունի քաղաքական– դիվանագիտական ​​ռեսուրսներ՝ հրաժարվելու պարտադրված բանակցություններից։ Շատ բան կախված է երկրի ներկայիս ղեկավարության պրոֆեսիոնալիզմից ու կոմպետենտությունից, ինչպես նաև այն հանգամանքից, թե ինչպես է գործող իշխանությունը տեսնում Հայաստանի և տարածաշրջանի ապագան»,– ասաց նախկին փոխարտգործնախարարը։
Դիվանագետի կարծիքով` Հայաստանը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բավականաչափ չի աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի նրանք ճանաչեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիան։
Նրա խոսքով` պետք էր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումն ամրագրվեր միջազգային հանրության կողմից։ Դա չարվեց, և եթե չկա ագրեսիայի գնահատականը, եթե միջազգային հանրությունը չի ճանաչում, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, ապա դրանից հետո Հայաստանի օգտին ոչ մի հայտարարություն չի աշխատի։

«Առանց ագրեսիայի միջազգային դատապարտման՝ Հայաստանի բանակցային դիրքերը թույլ են։ Իհարկե առանձին ներկայացուցիչներ նշել են իրական ագրեսորի անունը, արձանագրել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, սակայն այդ դատապարտումն ու ճանաչումը պետք է կրեին ինստիտուցիոնալ բնույթ կամ «փաթեթավորվեին», ինչն էական օգուտներ կբերեր հայկական դիվանագիտությանը»,– ասաց Ադոնցը։

Նրա դիտարկմամբ` առողջ վերլուծության, սեփական սխալները գիտակցելու և դրանք շտկելու փոխարեն գործող իշխանությունը շարունակում է կեղծ օրակարգ քարոզել ու տարաբնույթ «տեղեկատվական փուչիկներ» նետել ասպարեզ։ Ադոնցը համաձայն չէ Փաշինյանի այն տեսակետի հետ, թե Հայաստանը մինչև վերջերս անվտանգության հարցեր չի քննարկել Արևմուտքի հետ, քանի որ համարել է, թե Ռուսաստանի հետ կապված անվտանգության ներկայիս ճարտարապետությունը ճիշտ ժամանակին կաշխատի։
«Անհասկանալի է, թե ինչպես Հայաստանը չէր կարող անվտանգության հարցեր քննարկել Արևմուտքի հետ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եռյակն ուղղակիորեն առնչություն ուներ այդ թեմայի հետ, և նշված ձևաչափում ներգրավված էին ԱՄՆ–ն ու Ֆրանսիան։ Համանախագահները մշտապես քննարկել են ոչ միայն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, այլև տարածաշրջանում անվտանգության մեխանիզմների ներդրման պարամետրերը»,– նշեց մեր զրուցակիցը։
Գեղեցիկ սոուս ԼՂ-ի մասին․ ինչու Արևմուտքը անվտանգության երաշխիք չի առաջարկում ՀՀ-ին
Ադոնցի համոզմամբ` հայ-ադրբեջանական գործընթացի մոդերատորների համար այնքան էլ կարևոր չէ, թե ի վերջո ում են պատկանելու Ղարաբաղն ու անկլավները, նրանց համար գլխավորը հակամարտությունը դադարեցնելն է։ Ըստ նրա` միջնորդները մի քանի տարի առաջ չէին էլ կարող պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում, և իրենք են ասել, որ 30 տարի Ղարաբաղը դե ֆակտո անկախ միավոր է եղել ու այլևս չի կարող ինտեգրվել Ադրբեջանին։ Դիվանագետը հույս հայտնեց, որ նման բան չի լինի նաև ապագայում։
Միևնույն ժամանակ Արևմուտքի կողմից, ըստ Ադոնցի, կա Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու շատ մեծ ցանկություն՝ հաշվի առնելով կոշտ առճակատումը և ուկրաինական խնդիրը։ Եվ Հայաստանը, ցավոք, գործիք է դառնում նման ծրագրերի իրականացման գործում, ինչը բնականաբար չի բխում մեր երկրի ազգային շահերից։
Լրահոս
0