https://arm.sputniknews.ru/20230524/hajtni-e-artashati-mankapartezum-erekhaneri-tunavvorman-havanakan-pattshary-60037611.html
Հայտնի է Արտաշատի մանկապարտեզի սաների թունավորման հավանական պատճառը
Հայտնի է Արտաշատի մանկապարտեզի սաների թունավորման հավանական պատճառը
Sputnik Արմենիա
Լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T12:06+0400
2023-05-24T12:06+0400
2023-05-24T12:09+0400
հայաստան
արտաշատ
մանկապարտեզ
թունավորում
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24436863_0:0:1600:901_1920x0_80_0_0_31603b9709e6bf1aaabd393f63965b67.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում թունավորման բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Մայիսի 19-ին հայտնել էինք, որ նախորդ օրը թունավորում չճշտված ախտորոշմամբ 16 երեխա է տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել են լաբորատոր հետազոտության:ՍԱՏՄ–ն հայտնում է, որ նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից:Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։Միայն խաշած ձվում և խմելու ջրի նմուշում չեն հայտնաբերվել անհամապատասխանություններ և շեղումներ։«Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է»,– ասված է հաղորդագրությունում։Ըստ ՍԱՏՄ–ի` Արարատի կենտրոնի տեսուչներն Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում այս պահին ստուգում են իրականացնում։Հիշեցնենք` մայիսի 18-ին հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել հիվանդանոցից:
արտաշատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24436863_135:0:1558:1067_1920x0_80_0_0_9327cffc3fcbd3a0ed37cecd91bf74fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաշատ, մանկապարտեզ, թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, արտաշատ, մանկապարտեզ, թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Հայտնի է Արտաշատի մանկապարտեզի սաների թունավորման հավանական պատճառը
12:06 24.05.2023 (Թարմացված է: 12:09 24.05.2023) Լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում թունավորման բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մայիսի 19-ին հայտնել էինք, որ նախորդ օրը թունավորում չճշտված ախտորոշմամբ
16 երեխա է տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ)
նմուշները հանձնվել են լաբորատոր հետազոտության:
ՍԱՏՄ–ն հայտնում է, որ նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից:
«Ըստ փորձաքննության արդյունքների` ներկայացված թանապուրը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,–ասվում է հաղորդագրությունում:
Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։
Միայն խաշած ձվում և խմելու ջրի նմուշում չեն հայտնաբերվել անհամապատասխանություններ և շեղումներ։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՍԱՏՄ–ի` Արարատի կենտրոնի տեսուչներն Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում այս պահին ստուգում են իրականացնում։
Հիշեցնենք` մայիսի 18-ին հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել հիվանդանոցից: