https://arm.sputniknews.ru/20230524/hajastanum-bk-nern-u-deghatnery-klicenzavvorven-5-tarvov-azh-n-yndunec-nakhagitsy-60034506.html
Հայաստանում ԲԿ-ներն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հայաստանում ԲԿ-ներն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Sputnik Արմենիա
Բժշկական կազմակերպությունները 5 տարին մեկ պետք է վստահեցնեն, որ համապատասխանում են տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T10:48+0400
2023-05-24T10:48+0400
2023-05-24T10:51+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/48/11134859_0:0:1600:901_1920x0_80_0_0_69ad570d6412c7fc0014fc12187d61f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ-ում գործող բժշկական կենտրոններն ու դեղատներն այսուհետև կլիցենզավորվեն 5 տարի ժամկետով։ Ազգային ժողովն օրինագիծն ընդունեց 65 կողմ, 25 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ–ում ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` նշեց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի մշտապես բարելավել բժշկական օգնության որակը։Այս օրենքով նախատեսվում է, որ ԲԿ-ների լիցենզավորումը պարբերական բնույթ է կրելու, և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է վստահեցնի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին։Նշենք, որ ծրագիրը սկսվելու է Երևանից, այնուհետև անցում կատարելով մարզային բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ՝ սկսելու են ամբողջ համակարգի վերալիցենզավորման գործընթացը։Գրիպ չկա, բայց սուր շնչառական վարակներ կան․ ԱՆ-ն ՝ ՀՀ-ում համաճարակային իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/48/11134859_213:0:1565:1014_1920x0_80_0_0_266ca3fe64cbf7458155657a76860c6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ ավանեսյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, անահիտ ավանեսյան, աժ (ազգային ժողով)
Հայաստանում ԲԿ-ներն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
10:48 24.05.2023 (Թարմացված է: 10:51 24.05.2023) Բժշկական կազմակերպությունները 5 տարին մեկ պետք է վստահեցնեն, որ համապատասխանում են տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ-ում գործող բժշկական կենտրոններն ու դեղատներն այսուհետև կլիցենզավորվեն 5 տարի ժամկետով։ Ազգային ժողովն
օրինագիծն ընդունեց 65 կողմ, 25 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ–ում ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` նշեց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի մշտապես բարելավել բժշկական օգնության որակը։
Այս օրենքով նախատեսվում է, որ ԲԿ-ների լիցենզավորումը պարբերական բնույթ է կրելու, և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է վստահեցնի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին։
«Կառավարության ծրագրով նախատեսված, բժշկական որակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ ունենք, որոնց շարքում բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավումն է, մասնագիտական կարողությունների թարմացումը և բժշկագիտության զարգացումը»,- ասաց Ավանեսյանը։
Նշենք, որ ծրագիրը սկսվելու է Երևանից, այնուհետև անցում կատարելով մարզային բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ՝ սկսելու են ամբողջ համակարգի վերալիցենզավորման գործընթացը։