00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Բաժանորդագրվել
Փաշինյանը նշեց, որ Բաքուն ևս պետք է պատրաստակամություն ունենա Ստեփանակերտի հետ երկխոսության:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի գործընկերներին կոչ է անում համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել Բաքու–Ստեփանակերտ երկխոսության օրակարգին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։

«Կարծում եմ` ճիշտ բանաձև է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։ Կարծում եմ` դա ճիշտ ճանապարհ է»,–ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ Բաքուն ևս պետք է նման պատրաստակամություն ունենա։
«Որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը, և գուցե դա է պատճառը Արցախի իշխանությունների նման ռեակցիայի»,–ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հավելենք, որ մայիսի 25-ին Մոսկվայում հանդիպում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ավելի վաղ Մոսկվայում բանակցություններ էին անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։
Լրահոս
0