00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև. տեսանյութ

Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ, այնուհետև պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց։
Լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղադրանքներ հնչեցրեց դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի հասցեին։
Նշենք, որ Արմեն Դանիելյանը ներկայում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։
«Երբ ինձ կալանավորում էիք, դուք ինձ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև այդքան տղամարդկություն չունեիք՝ նայել իմ աչքերի մեջ, դրանից հետո կալանավորել»,- դիմելո Դանիելյանին` ասաց Սարգսյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոռեկտության կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին, ինչից հետո Սարգսյանը նշեց, որ ավելի կոռեկտ ինքը չէր կարող արտահայտվել ու ավարտեց ելույթը։
Դրանից հետո սկսվեց վիճաբանությունը․ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը, Ալեն Սիմոնյանն էլ անվտանգության աշխատակիցներին հրավիրեց և հրահանգեց Արթուր Սարգսյանին հեռացնել նիստերի դահլիճից։
Վիճաբանությունից և ծեծկռտուքից որոշ ժամանակ անց անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից Գեղամ Մանուկյանին և Արթուր Սարգսյանին քարշ տալով դուրս հանեցին։
Ստեղծված իրավիճակի պատճառով ԱԺ խոսնակն ընդմիջում հայտարարեց։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։
2021–ի նոյեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում էր կայացրել։
Սարգսյանը նախկինում Սիսիան համայնքի ղեկավարն էր, նա 2021–ի հոկտեմբերին 20 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հոկտեմբերի 26-ին առաջին անգամ մասնակցել էր Ազգային ժողովի նիստին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նրան հոտնկայս ու ծափահարություններով էին դիմավորել։
2021–ի դեկտեմբերի 9–ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Հաջորդ օրը Սարգսյան ազատ արձակվեց առանց դատական նիստի։
Լրահոս
0