00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ապրում են հայեր, Ջավախքում էլ են ապրում. Գուրգեն Արսենյան

© Sputnik / Aram NersesyanԳուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Գուրգեն Արսենյան
Բաժանորդագրվել
Ըստ ՔՊ–ական պատգամավորի` այս պատմական ժամանակահատվածում ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկում հայերի ազգային շահերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ պետական պաշտոնյաների ու պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը և պաշտպանությունն է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը` անդրադառնալով Արցախի ճակատագրի վերաբերյալ լրագրողների հարցին։
«Արցախում ապրում են հայեր, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում ու Գլենդելում, Ավստրալիայում էլ են ապրում հայեր։ Մեր պետական պաշտոնյաների ու պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը և պաշտպանությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունն է»,–ասաց Արսենյանը։
Նրա խոսքով` միշտ չի, որ պետական շահերի սպասարկումը համընկում է ազգային շահերի սպասարկման հետ, և այս պարագայում պետք է առաջնությունը տալ պետական շահերին։
«Այս պատմական ժամանակահատվածում երկընտրանքի առջև ենք կանգնած, երբ որ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար, որովհետև, երբեմն, ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկում հայերի ազգային շահերի ալգորիթմին»,–նշեց Արսենյանը։
ՔՊ–ական պատգամավորը նաև հայտարարեց, որ լիակատար աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը և խաղաղության օրակարգը ավարտին հասցնելու ձգտումներին
«Մեր քաղաքական թիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անում է այն, ինչ ճիշտ է ՀՀ–ի համար»,–ընդգծեց նա։
Արցախի խնդրի պատրվակով համախմբվելու համար անհրաժեշտ է 2 պայման. Պողոսյանը` ելքերի մասին
Ինքը` Արսենյանն էլ չի վիճարկում, որ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հայերի կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված բարդություններ է առաջացրել։
«Դրա համար բանակցություններում արծարծվում է արցախահայության կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված երաշխիքների հարցը, չնայած դեռևս Ադրբեջանը ընդառաջ քայլ չի արել այդ քննարկումներին»,–հավելեց իշխանական պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, որ ՔՊ նախընտրական ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խոստում կար, Արսենյանը արձագանքեց, որ այն այդ պահին դա իրենց ցանկությունն ու փափագն էր, բանակցություններում փորձում են առաջ տանել արցախցիների իրավունքի հարցը, իսկ այսօր իրականությունն այլ է և չպետք է դիմել արկածախնդրությունների:
Նշենք, որ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Լրահոս
0