https://arm.sputniknews.ru/20230524/amn-n-ditarkum-e-hhum-pvoqr-mvodulajin-mijukajin-reaktvorner-karucelu-hnaravvorutjuny-60033136.html
ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը
ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում չեն թաքցնում, որ նախագիծը դիտարկվում է Ռուսաստանից և Չինաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T10:15+0400
2023-05-24T10:15+0400
2023-05-24T10:17+0400
ամն
հայաստան
ռեակտոր
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615136_0:168:1600:1068_1920x0_80_0_0_54e5d6fde443716b0f158a46b9f09d9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ։Հիշեցնենք` ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ-ին։ Մինչ այդ` 2012թ. –ին, կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին։ Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` շուրջ 189 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, 63,2 մլրդ դրամը (մոտ 160 մլն ԱՄՆ դոլար)` ՀՀ պետական բյուջեից։ ՀԱԷԿ–ի թարմացված էներգաբլոկի աշխատանքի ժամկետն ավարտվում է 3 տարի հետո` 2026թ.-ին։ Ուստի կառավարությունը մտածում է այն երկրորդ անգամ երկարացնելու մասին` մինչ լիովին նոր ատոմակայան կառուցելը։Հաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև պրոֆիլային կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար՝ 2026-2036 թթ.:Մեծամորի ատոմակայանի 2–րդ էներգաբլոկը կանգնել է նախազգուշական վերանորոգման
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615136_135:0:1559:1068_1920x0_80_0_0_ab99447a58371b26484938b767022a2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, ռեակտոր, ատոմակայան
ամն, հայաստան, ռեակտոր, ատոմակայան
ԱՄՆ-ն դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը
10:15 24.05.2023 (Թարմացված է: 10:17 24.05.2023) ԱՄՆ-ում չեն թաքցնում, որ նախագիծը դիտարկվում է Ռուսաստանից և Չինաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է
ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ։
«Դիտարկում ենք մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (ստեղծման) հնարավորությունը, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», - ասել է նա։
Հիշեցնենք` ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ-ին։ Մինչ այդ` 2012թ. –ին, կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին։ Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` շուրջ 189 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, 63,2 մլրդ դրամը (մոտ 160 մլն ԱՄՆ դոլար)` ՀՀ պետական բյուջեից։ ՀԱԷԿ–ի թարմացված էներգաբլոկի աշխատանքի ժամկետն ավարտվում է 3 տարի հետո` 2026թ.-ին։ Ուստի կառավարությունը մտածում է այն երկրորդ անգամ երկարացնելու մասին` մինչ լիովին նոր ատոմակայան կառուցելը։
Հաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև պրոֆիլային կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար՝ 2026-2036 թթ.: