https://arm.sputniknews.ru/20230524/alma-ataji-hrchakagric-hrazharumy--hrazharumn-e-mer-kadastri-vkajakanic-pashinjan-60076627.html
Ալմա Աթայի հռչակագրից հրաժարումը հրաժարումն է մեր «կադաստրի վկայականից». Փաշինյան
Ալմա Աթայի հռչակագրից հրաժարումը հրաժարումն է մեր «կադաստրի վկայականից». Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` Ալմա Աթայի հռչակագրում հաստատված սահմանների անխախտելիության սկզբունքը միշտ ընկալվում է վատ։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T19:40+0400
2023-05-24T19:40+0400
2023-05-24T19:40+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0e/37544392_0:118:1600:1019_1920x0_80_0_0_393979e3c0cba2e7e759277d7b25c07e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության «կադաստրի վկայականն է»։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանի պնդմամբ` ՀՀ 29.8 հազար քառակուսի կմ–ն այդ «վկայականի» հաջորդ նշումն է, որը Հայաստանը պետք է լրացնի և պետք է այն բերվի լիարժեք, ամբողջական տեսքի։«Մեզ ասում են՝ չենք ունեցել կադաստրի վկայական հազարավոր տարիներ, ի՞նչ է եղել, որ հիմա էլ չունենանք։ Մենք համաձայն չենք դրա հետ, մենք ասում ենք՝ պետք է հաջորդ կետն էլ լրացնենք, քարտեզի հարցն էլ վերջնական լուծենք»,–ասաց նա։Նրա խոսքով` Ալմա Աթայի հռչակագրում հաստատված սահմանների անխախտելիության սկզբունքը միշտ ընկալվում է վատ, և իրենց իշխանությանը քննադատում և համարում են ադրբեջանամետ նրա համար, որ ասում են` սահմանի մյուս կողմն էլ չի կարող խախտվել։ Անկլավների թեման քննարկվել է Մյունխենում և Բրյուսելում, բայց հարցը լուծված չէ. Փաշինյան«Էլի ճշմարտության կեսն են ասում։ Մենք ասում ենք, որ սահմանը դեպի այս կողմ էլ չի կարող խախտվել և նույնիսկ այն սահմանը, որը խախտված է` պետք է վերականգնվի։ 1991 թվականի հռչակագիրը ասում է` ադմինիստրատիվ սահմանը պետական սահման է։ Այդ հռչակագիրը մեր կադաստրի վկայականի հիմքն է և պետք է այն բերենք ամբողջական տեսքի»,–նշեց Փաշինյանը։Նշենք, որ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0e/37544392_176:0:1600:1068_1920x0_80_0_0_e0e865ff085e5b87d929ed7737a5d254.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, նիկոլ փաշինյան
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, նիկոլ փաշինյան
Ալմա Աթայի հռչակագրից հրաժարումը հրաժարումն է մեր «կադաստրի վկայականից». Փաշինյան
Փաշինյանի խոսքով` Ալմա Աթայի հռչակագրում հաստատված սահմանների անխախտելիության սկզբունքը միշտ ընկալվում է վատ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության «կադաստրի վկայականն է»։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ քննադատում էին, թե ինչու ենք Ալմա Աթայի հռչակագրի վրա հղում անում։ Բայց մեր համոզմունքն է, որ հենց Ալմա Աթայի հռչակագրից հրաժարումը նշանակում է` հրաժարվում ենք մեր կադաստրի վկայականից»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի պնդմամբ` ՀՀ 29.8 հազար քառակուսի կմ–ն այդ «վկայականի» հաջորդ նշումն է, որը Հայաստանը պետք է լրացնի և պետք է այն բերվի լիարժեք, ամբողջական տեսքի։
«Մեզ ասում են՝ չենք ունեցել կադաստրի վկայական հազարավոր տարիներ, ի՞նչ է եղել, որ հիմա էլ չունենանք։ Մենք համաձայն չենք դրա հետ, մենք ասում ենք՝ պետք է հաջորդ կետն էլ լրացնենք, քարտեզի հարցն էլ վերջնական լուծենք»,–ասաց նա։
Նրա խոսքով` Ալմա Աթայի հռչակագրում հաստատված սահմանների անխախտելիության սկզբունքը միշտ ընկալվում է վատ, և իրենց իշխանությանը քննադատում և համարում են ադրբեջանամետ նրա համար, որ ասում են` սահմանի մյուս կողմն էլ չի կարող խախտվել։
«Էլի ճշմարտության կեսն են ասում։ Մենք ասում ենք, որ սահմանը դեպի այս կողմ էլ չի կարող խախտվել և նույնիսկ այն սահմանը, որը խախտված է` պետք է վերականգնվի։ 1991 թվականի հռչակագիրը ասում է` ադմինիստրատիվ սահմանը պետական սահման է։ Այդ հռչակագիրը մեր կադաստրի վկայականի հիմքն է և պետք է այն բերենք ամբողջական տեսքի»,–նշեց Փաշինյանը։
Նշենք, որ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։