00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ դեպքում և ինչպես է հնարավոր հանրաքվե անցկացնել Արցախի և անկլավների հարցով

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ու Արցախի դրոշները
Հայաստանի ու Արցախի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Բաժանորդագրվել
ՀՀ–ում մեկնարկել է «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է հանրաքվե անցկացնել Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։ Թե որքանով է դա հնարավոր, Sputnik Արմենիան հետաքրքրվեց սահմադրագետ Վարդան Պողոսյանից։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԼՂ ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար հանրաքվե անցկացնելը հնարավոր է, քանի որ փոփոխված Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Այսօր Հայաստանում մեկնարկել է «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։
«Եթե 50 հազար քաղաքացի սատարում են որևէ օրենսդրական նախաձեռնություն, ապա դա պարտադիր կերպով պետք է քննարկվի Ազգային ժողովի կողմից։ Եթե ԱԺ–ն ընդունում է օրինագիծը, ապա խնդիրը դրանով լուծվում է, քաղաքացիները կարողանում են իրենց ցանկացած օրինագիծը դարձնել օրենք։ ԱԺ–իմերժելու դեպքում, ըստ Սահմանադրության 204 հոդվածի, եթե այդ նախաձեռնությանը 60 օրվա ընթացքում միանում են ևս 300 հազար քաղաքացի, ապա այդ օրինագիծը դրվում է հանրաքվեի»,–պարզաբանում է սահմանադրագետը։
Այստեղ նա ընդգծում է օրինագծի` Սահմանադրությանը համապատասխանելու կարևորությունը։ Օրինագիծը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան, և Եթե ՍԴ–ն գտնի, որ առաջարկվող օրինագիծը չի հակասում Սահմանադրությանը, ապա դա կարող է դրվել հանրաքվեի։
Պողոսյանն ընդգծում է, որ կա հանրաքվեի մեկ այլ տարբերակ։ Եթե Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու հանրաքվեն քաղաքացիական նախաձեռնության միջոցով է իրականացվում, Փաշինյանի նշած անկլավների դեպքում, որը համարում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կմ–ի մաս, պարտադիր պետք է հանրաքվե իրականացվի։
«Սահմանադրության 205–րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ՀՀ տարածքի որևէ փոփոխություն պարտադիր պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով` լինի դա ՀՀ տարածքը մեծացնելու, թե փոքրացնելու կտրվածքով։ Տարածքի որևէ փոփոխություն, անգամ նվազագույն, պետք է անցկացվի հանրաքվեի միջոցով»,–ընդգծեց նա։
Այս դեպքում սահմանադրագետը հստակեցնում ` հանրաքվեն նախաձեռնելու իրավունքն ունի կառավարությունը։ Կառավարությունը դիմում է Ազգային ժողով, որոշման օգտին պետք է քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը։
«Որպեսզի Հայաստանը հանձնի անկլավները, որոնք ՀՀ սուվերեն տարածք են մեր օրենսդրությամբ, այդ քվեարկությունից հետո պետք է նշանակվի հանրաքվե, և միայն հանրաքվեի արդյունքներով է հնարավոր որևէ տարածք հանձնելն այլ պետության»,–ասաց նա։
Հակառակ պարագայում խախտվում է Սահմանադրությունը։ Ինքը` սահմանադրագետը, կարծում է, որ եթե կառավարությունը գնա նման քայլի` որոշի հանձնել անկլավները, ամեն գնով խուսափելու է այդ հանրաքվեն իրականացնելուց և իր տրամադրության տակ եղած ցանկացած միջոցով փորձելու է կանգնեցնել հանրությանը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։ Փաշինյանը վստահեցրեց, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմն անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի անցնելուն վերաբերող հարցերը հանել է և հետո միայն ստորագրել փաստաթուղթը։
Լրահոս
0