00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան է պայթեցրել «Հյուսիսային հոսքերը». The Times-ը` քննիչների եզրակացության մասին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոց«Հյուսիսային հոսքերը»
«Հյուսիսային հոսքերը» - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
«Հյուսիսային հոսքերը»
Բաժանորդագրվել
Կասկած է հարուցել «Անդրոմեդա» զբոսանավը, որը վարձել էր Վարշավայում երկու ուկրաինացիների կողմից հիմնված լեհական ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Գերմանացի քննիչները Բալթիկ ծովում դիվերսիայի գործով ոչ մի նոր բան չեն գտել, բայց բացառել են այն վարկածը, որ «ռուսներն իրենք իրենց են պայթեցրել», գրում է բրիտանական հեղինակավոր պարբերականը:
«Գերմանացի քննիչները կասկածում են այն պնդումներին, թե ռուսական նավերը դիվերսիա են կազմակերպել «Հյուսիսային հոսք» գազատարի վրա և դրա փոխարեն դիտարկում են ուկրաինական իշխանությունների մասնակցության հնարավորությունը։ Հետաքննությունը բացահայտել է մի լեհական ընկերություն, որը հիմնել են երկու ուկրաինացի։ Գերմանիայի քրեական հետաքննությունների դաշնային վարչությունը, ուսումնասիրելով ռուսական նավերի մանևրները պայթյունի վայրի մոտակայքում, եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանը ներգրավված չէ «Հյուսիսային հոսքի» սաբոտաժի մեջ»,-նշում է պարբերականը։
Ընդ որում, ասվում է, որ կասկած է հարուցել «Անդրոմեդա» զբոսանավը, որը վարձել էր Վարշավայում երկու ուկրաինացիների կողմից հիմնված լեհական ընկերությունը։ Գերմանացի քննիչների վարկածով` կեղծ փաստաթղթերով Գերմանիա ժամանած հինգ տղամարդ և մի կին նավը որպես հարթակ են օգտագործել:
«Նավում գտնվող փորձառու սուզորդները ռումբեր են տեղադրել մոտ 70 մետր խորության վրա։ Հետաքննությանը մասնակցող անձինք եկել են այն եզրակացության, որ գործողությունն իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Նրանք ճշտում են միջադեպի կապը ուկրաինական իշխանությունների հետ»,- գրում է թերթը։
Նախօրեին Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը լրագրողներին ասել էր, որ Գերմանիայի իշխանություններին հայտնի են եվրոպական ԶԼՄ-ների նյութերը, որոնցում խոսվում է «Հյուսիսային հոսքերում» դիվերսիայում ուկրաինական հետքի մասին, սակայն իրենք այդ թեմայով շահարկումներ չեն անի: Նա հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ այդ թեմայի շուրջ կարտահայտվի միայն այն ժամանակ, երբ «անհերքելի ապացույցներ» կլինեն նրանց մեղավորության մասին, ովքեր դա արել են։
Պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա ռուսական արտահանման երկու գազատարներում` «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»: Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել էր, որ գազատարներում արտակարգ դրությունն աննախադեպ է, և վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է նախաձեռնել։
Ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը փետրվարի 8-ին հրապարակել էր իր հետաքննությունը, որում, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ ռուսական գազատարների տակ պայթուցիկ սարքերը 2022 թվականի հունիսին, Baltops զորավարժությունների պատրվակից օգտվելով, դրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզորդները` նորվեգացի մասնագետների աջակցությամբ։ Հերշի տեղեկություններով` գործողության մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` ազգային անվտանգության հարցերով զբաղվող վարչակազմի ներկայացուցիչների հետ ինն ամիս տևած քննարկումների արդյունքում: Ավելի ուշ Պենտագոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ԱՄՆ-ն ռուսական գազատարների պայթեցման հետ կապ չունի։
Լրահոս
0