https://arm.sputniknews.ru/20230523/tvovmasjann-ajcelel-e-gajane-hakvobjanin-ev-sheshtel-nra-handep-katarvvoghy-khtrakanutjun-e-59973481.html
Թովմասյանն այցելել է Գայանե Հակոբյանին և շեշտել` նրա հանդեպ կատարվողը խտրականություն է
Թովմասյանն այցելել է Գայանե Հակոբյանին և շեշտել` նրա հանդեպ կատարվողը խտրականություն է
Sputnik Արմենիա
Թովմասյանը վստահ է` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց: 23.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-23T00:16+0400
2023-05-23T00:16+0400
2023-05-23T00:18+0400
գայանե հակոբյան
թագուհի թովմասյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57653085_0:0:1479:833_1920x0_80_0_0_bd102f990c95ce5bc9860e8037c74c02.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը այցելել է «Աբովյան» ՔԿ, որտեղ տեսակցել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։Նշենք, որ Գայանե Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ. հարուցված քրեական հետապնդման շրջանակում նա մեկ ամսով կալանավորվել է։Թովմասյանը վստահ է` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց ու շեշտում՝ ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:Նա Թովմասյանի միջոցով կոչ է արել իրեն սատարող բոլոր քաղաքացիներին, որպեսզի պինդ լինեն և հույս է հայտնել, որ արդարությունը կհաղթի։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։Մայիսի 20-ին՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին. նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Հավելենք, որ վերջինս մայիսի 20–ին դադարեցրել է հացադուլը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57653085_55:0:1370:986_1920x0_80_0_0_7a93f7f363a03263c843107786b09bd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գայանե հակոբյան, թագուհի թովմասյան, կալանք
գայանե հակոբյան, թագուհի թովմասյան, կալանք
Թովմասյանն այցելել է Գայանե Հակոբյանին և շեշտել` նրա հանդեպ կատարվողը խտրականություն է
00:16 23.05.2023 (Թարմացված է: 00:18 23.05.2023) Թովմասյանը վստահ է` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը այցելել է «Աբովյան» ՔԿ, որտեղ տեսակցել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին։ Այդ մասին նա գրել է իր
ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Գայանե Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ. հարուցված քրեական հետապնդման շրջանակում նա մեկ ամսով կալանավորվել է։
Թովմասյանը վստահ է` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց ու շեշտում՝ ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:
«Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր... Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են Կառավարության շենքի առջև, պայքարում են օրուգիշեր, շնորհակալություններ փոխանցեց նաև անծանոթ մարդկանց, ովքեր գնացել են Եռաբլուր, իր որդու՝ Ժորա Մարտիրոսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհել»,– նշել է Թովմասյանը։
Նա Թովմասյանի միջոցով կոչ է արել իրեն սատարող բոլոր քաղաքացիներին, որպեսզի պինդ լինեն և հույս է հայտնել, որ արդարությունը կհաղթի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն
տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե,
քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև
առերեսում է եղել։
Նույն օրը
հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Մայիսի 20-ին՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին. նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Հավելենք, որ վերջինս մայիսի 20–ին
դադարեցրել է հացադուլը։