https://arm.sputniknews.ru/20230523/pashinjany-katarec-alievi-verjin-pahanjy-tevanjan-60015960.html
«Փաշինյանը կատարեց Ալիևի վերջին պահանջը». Թևանյան
«Փաշինյանը կատարեց Ալիևի վերջին պահանջը». Թևանյան
Sputnik Արմենիա
Պատգամավորը վստահ է, որ կոլեկտիվ անպատասխանատվությունը չի փրկելու, և ՔՊ–ականները պետք է որոշում կայացնեն երկրի ապագայի համար։ 23.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-23T16:49+0400
2023-05-23T16:49+0400
2023-05-23T16:57+0400
հայաստան
արցախ
նիկոլ փաշինյան
անդրանիկ թևանյան
արթուր խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54766760_0:0:1600:901_1920x0_80_0_0_8f8c7fdfde223eeb225f96c9de66d67a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի վերջին պահանջը` հրապարակավ ընդունելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով` Փաշինյանը դա վաղուց էր քարոզում, բայց ուղիղ տեքստով նա դա արեց երեկ` մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով` 2021–ին նախընտրական շրջանում Փաշինյանը խոստացավ, որ բերելու է խաղաղություն` զուգահեռաբար տեր կանգնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, հասնելով Շուշիի և Հադրութի դեօկուպացիային։Ըստ նրա` երկիրն այնպիսի մարտահրավերների առջև է կանգնած, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն դրսևորի և որոշում կայացնի, այդ թվում` ՔՊ անդամները, քանի որ կոլեկտիվ անպատասխանատվությունն այս դեպքում չի աշխատելու։ Թևանյանը վստահ է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա արածի և չարածի համար։«Արցախն Ադրբեջան չէ, և վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և վերջ»,– եզրափակեց իր ելույթը Թևանյանը։Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, շարունակելով գործընկերոջ ելույթը, հավելեց, որ Փաշինյանն իրավունք չունի ժողովրդի անունից պնդելու, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Նրա խոսքով` դրա իրավունքը չունի ոչ միայն այն պատճառով, որ դրժել է խոստումները և կորցրել լեգիտիմությունը, այլ որովհետև մեր երկրի օրենքները նման իրավունք չեն տալիս։Խաչատրյանն ընդգծեց` Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, և նա չի կարող որոշել Արցախի ու արցախցիների ճակատագիրը։Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։ Փաշինյանը վստահեցրեց, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմն անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի անցնելուն վերաբերող հարցերը հանել է և հետո միայն ստորագրել փաստաթուղթը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54766760_139:0:1562:1067_1920x0_80_0_0_6ee1c43e89cf3d37b17df940e69a03dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան, արթուր խաչատրյան
հայաստան, արցախ, նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան, արթուր խաչատրյան
«Փաշինյանը կատարեց Ալիևի վերջին պահանջը». Թևանյան
16:49 23.05.2023 (Թարմացված է: 16:57 23.05.2023) Պատգամավորը վստահ է, որ կոլեկտիվ անպատասխանատվությունը չի փրկելու, և ՔՊ–ականները պետք է որոշում կայացնեն երկրի ապագայի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի վերջին պահանջը` հրապարակավ ընդունելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով` Փաշինյանը դա վաղուց էր քարոզում, բայց ուղիղ տեքստով նա դա արեց երեկ` մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։
«Փաշինյանը երեկվա ասուլիսից հետո հայտնվեց հակապետական, հակասահմանադրական դաշտում, նա լեգիտիմ չէ, և դա ունի բարոյական, քաղաքական, իրավական հիմք։ Եթե 2018–ին Փաշինյանը, մարդկանց զգացմունքները և մղումները սեփականաշնորհելով, մանիպուլյացիաներ և պոպուլիզմ կիրառելով, եկավ իշխանության, ապա 2021-ին նա դա արեց մեծ խաբեության օգնությամբ, այդ խաբեության միջոցով տեղի ունեցավ իշխանության զավթում, իսկ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է հանձնվում Արցախը և վտանգվում Հայաստանի գոյությունը»,– հայտարարեց Թևանյանը։
Նրա խոսքով` 2021–ին նախընտրական շրջանում Փաշինյանը խոստացավ, որ բերելու է խաղաղություն` զուգահեռաբար տեր կանգնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, հասնելով Շուշիի և Հադրութի դեօկուպացիային։
Ըստ նրա` երկիրն այնպիսի մարտահրավերների առջև է կանգնած, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն դրսևորի և որոշում կայացնի, այդ թվում` ՔՊ անդամները, քանի որ կոլեկտիվ անպատասխանատվությունն այս դեպքում չի աշխատելու։ Թևանյանը վստահ է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա արածի և չարածի համար։
«Արցախն Ադրբեջան չէ, և վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և վերջ»,– եզրափակեց իր ելույթը Թևանյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, շարունակելով գործընկերոջ ելույթը, հավելեց, որ Փաշինյանն իրավունք չունի ժողովրդի անունից պնդելու, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Նրա խոսքով` դրա իրավունքը չունի ոչ միայն այն պատճառով, որ դրժել է խոստումները և կորցրել լեգիտիմությունը, այլ որովհետև մեր երկրի օրենքները նման իրավունք չեն տալիս։
«Գերագույն խորհրդի որոշման խախտումը ծանր իրավական հետևանք պետք է ունենա նրա համար, բայց կարծես դատախազությունն ավելի կարևոր գործեր ունի, օրինակ` Գայանե Հակոբյանի դեմ քրեական հետապնդում սկսելը»,– նշեց պատգամավորը։
Խաչատրյանն ընդգծեց` Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, և նա չի կարող որոշել Արցախի ու արցախցիների ճակատագիրը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։ Փաշինյանը
վստահեցրեց, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմն անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի անցնելուն վերաբերող հարցերը հանել է և հետո միայն ստորագրել փաստաթուղթը։