https://arm.sputniknews.ru/20230523/mirzvojany-kvolvominaji-het-qnnarkel-e-hajastan-nato-hamagvortsakcutjan-harcer-60009267.html
Միրզոյանը Կոլոմինայի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր
Միրզոյանը Կոլոմինայի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի հետ Միրզոյանը քննարկել է նաև Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող... 23.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-23T15:03+0400
2023-05-23T15:03+0400
2023-05-23T15:05+0400
արարատ միրզոյան
նատօ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/17/60007849_0:229:2500:1636_1920x0_80_0_0_45d08f5fcb42846ee2a84c7b9c467c5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։Նշվում է, որ հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ»,–նշված է հաղորդագրությունում։Միրզոյանը նաև ընդգծել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/17/60007849_152:0:2375:1667_1920x0_80_0_0_247832fe60f61cb90edc6ea225a929ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, նատօ, հայաստան
արարատ միրզոյան, նատօ, հայաստան
Միրզոյանը Կոլոմինայի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր
15:03 23.05.2023 (Թարմացված է: 15:05 23.05.2023) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի հետ Միրզոյանը քննարկել է նաև Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք
ԱԳՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ»,–նշված է հաղորդագրությունում։
Միրզոյանը նաև ընդգծել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը: