https://arm.sputniknews.ru/20230523/menq-sksum-enq-nvor-gvortsyntac-chalabjany-pashinjani-hajtararutjan-hetevanqneri-masin-59995757.html
«Մենք սկսում ենք նոր գործընթաց». Չալաբյանը` Փաշինյանի հայտարարության հետևանքների մասին
«Մենք սկսում ենք նոր գործընթաց». Չալաբյանը` Փաշինյանի հայտարարության հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանի կարծիքով` պետք է հանրաքվե անցկացվի հանուն Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի։ 23.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-23T12:39+0400
2023-05-23T12:39+0400
2023-05-23T13:35+0400
հայաստան
արցախ
հանրաքվե
նիկոլ փաշինյան
ավետիք չալաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59989009_0:84:1600:984_1920x0_80_0_0_a145dfe8ad5429d5ab6e6ee3ab9ef716.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկում է «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։ Նախաձեռնության մեկնարկին նվիրված հանրային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց «Համախմբում» խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը` վստահեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հայությանը զրկել հիշողությունից, արժեքներից ու դարձնել մանկուրտների խումբ։Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։Նրա խոսքով` այդ գործընթացի համար անհրաժեշտ է ՀՀ առնվազն 50.000 քաղաքացու աջակցություն։Չալաբյանը շեշտեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ միանձնյա որոշում կայացնելու` Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ–ի անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով ապօրինի գործողություն է անում ՀՀ սահմանադրական կարգի դեմ։«Նույնն արվում է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների դեպքում, որն ինքն անվանում է անկլավներ»,– ասաց Չալաբյանը։Նշենք, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին` Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել և իրացրել է անկախ պետություն ունենալու իր իրավունքը։ Ավելի վաղ` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59989009_177:0:1600:1067_1920x0_80_0_0_acc1fdcabf5e1ddcfa74c802426baad4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, հանրաքվե, նիկոլ փաշինյան, ավետիք չալաբյան
հայաստան, արցախ, հանրաքվե, նիկոլ փաշինյան, ավետիք չալաբյան
«Մենք սկսում ենք նոր գործընթաց». Չալաբյանը` Փաշինյանի հայտարարության հետևանքների մասին
12:39 23.05.2023 (Թարմացված է: 13:35 23.05.2023) Ավետիք Չալաբյանի կարծիքով` պետք է հանրաքվե անցկացվի հանուն Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկում է «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։ Նախաձեռնության մեկնարկին նվիրված հանրային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց «Համախմբում» խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը` վստահեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հայությանը զրկել հիշողությունից, արժեքներից ու դարձնել մանկուրտների խումբ։
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։
«Այդ հանրաքվեն փուլային գործընթաց է. առաջին փուլում տեղի է ունենալու ստորագրահավաք, որպեսզի դրա հիման վրա ԱԺ մտցվի օրենքի նախագիծ։ Եթե այս խորհրդարանը չընդունի նախագիծը, ապա կգնանք հաջորդ փուլին` կփորձենք հանրաքվե պարտադրել, որպեսզի ի վերջո Արցախի և ՀՀ երրորդ հանրապետության հարցը որոշվի ժողովրդի միասնական կամարտահայտությամբ։ Եթե ժողովուրդը դեմ արտահայտվի, մենք կարծում ենք, որ այս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ այն, ինչ արվում է, ՀՀ 3-րդ հանրապետության գերեզմանափոսն է»,– ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով` այդ գործընթացի համար անհրաժեշտ է ՀՀ առնվազն 50.000 քաղաքացու աջակցություն։
Չալաբյանը շեշտեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ միանձնյա որոշում կայացնելու` Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ–ի անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով ապօրինի գործողություն է անում ՀՀ սահմանադրական կարգի դեմ։
«Նույնն արվում է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների դեպքում, որն ինքն անվանում է անկլավներ»,– ասաց Չալաբյանը։
Նշենք, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին` Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել և իրացրել է անկախ պետություն ունենալու իր իրավունքը։ Ավելի վաղ` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը։