https://arm.sputniknews.ru/20230523/mamijanjany-pashinjanin-khvorhurd-e-talis-usumnasirel-brnapetneri-heranalu-patmutjuny-59999853.html
Մամիջանյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս ուսումնասիրել բռնապետների հեռանալու պատմությունը
Մամիջանյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս ուսումնասիրել բռնապետների հեռանալու պատմությունը
Sputnik Արմենիա
Հանրապետական կուսակցությունը շարունակելու է միանալ բոլոր այն ակցիաներին, որոնք հակափաշինյանական և պրոհայկական են։ 23.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-23T12:50+0400
2023-05-23T12:50+0400
2023-05-23T12:54+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հայկ մամիջանյան
բռնապետ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577277_0:92:1600:992_1920x0_80_0_0_611713df2fa5cbf444b0987b85d62dbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհուրդ է տալիս ուսումնասիրել պատմությունը և թե ինչպես են տարբեր ժամանակներում բռնապետները հեռացվել իշխանությունից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա Փաշինյանին առաջարկեց ուսումնասիրելուց հետո ընտրել իր ճակատագիրը։«Յուրաքանչյուր վայրկյանն ավելի մեծ վնաս է հասցնում հայկական երկու պետություններին»,– նշեց Մամիջանյանը` մեկնաբանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխանի Սաղաթելյանի հայտարարությունը, թե հայ ժողովուրդը իրավիճակը փրկելու համար 5-6 ամիս ժամանակ ունի։Հարցին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս պայքարում արդյոք միանալու է ՀՅԴ–ին, Մամիջանյանը պատասխանեց` վերջին տարիներին չի եղել հակափաշինյանական և պրոհայկական այնպիսի ցույց, ակցիա, որին ՀՀԿ–ն չի մասնակցել։Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն իր համար զարմանալի չեն, իրենք դեռ 1 տարի առաջ էին զգուշացնում, որ Փաշինյանը հանձնելու է Արցախը։Ըստ Մամիջանյանի` իշխանությունների դեմ պայքարել կարող է յուրաքանչյուր անհատ իր տեղում և իր ձևով թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577277_78:0:1522:1083_1920x0_80_0_0_4440afcdfa76b88fb647e8149ef1a9a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հայկ մամիջանյան, բռնապետ, արցախ
հայաստան, նիկոլ փաշինյան, հայկ մամիջանյան, բռնապետ, արցախ
Մամիջանյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս ուսումնասիրել բռնապետների հեռանալու պատմությունը
12:50 23.05.2023 (Թարմացված է: 12:54 23.05.2023) Հանրապետական կուսակցությունը շարունակելու է միանալ բոլոր այն ակցիաներին, որոնք հակափաշինյանական և պրոհայկական են։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհուրդ է տալիս ուսումնասիրել պատմությունը և թե ինչպես են տարբեր ժամանակներում բռնապետները հեռացվել իշխանությունից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա Փաշինյանին առաջարկեց ուսումնասիրելուց հետո ընտրել իր ճակատագիրը։
«Յուրաքանչյուր վայրկյանն ավելի մեծ վնաս է հասցնում հայկական երկու պետություններին»,– նշեց Մամիջանյանը` մեկնաբանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխանի Սաղաթելյանի հայտարարությունը, թե հայ ժողովուրդը իրավիճակը փրկելու համար 5-6 ամիս ժամանակ ունի։
Հարցին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս պայքարում արդյոք միանալու է ՀՅԴ–ին, Մամիջանյանը պատասխանեց` վերջին տարիներին չի եղել հակափաշինյանական և պրոհայկական այնպիսի ցույց, ակցիա, որին ՀՀԿ–ն չի մասնակցել։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն իր համար զարմանալի չեն, իրենք դեռ 1 տարի առաջ էին զգուշացնում, որ Փաշինյանը հանձնելու է Արցախը։
Ըստ Մամիջանյանի` իշխանությունների դեմ պայքարել կարող է յուրաքանչյուր անհատ իր տեղում և իր ձևով թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։