00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ առաջարկներ կստանա սպառողը, եթե Հայաստանում «բաց բանկինգ» հայտնվի․ քննարկում

© Sputnik / Asatur YesayantsԿԲ նախագահ Մարտին Գալստյան
ԿԲ նախագահ Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Բաժանորդագրվել
Եթե բանկերի, հիվանդանոցների, կապի օպերատորների և պետական կազմակերպությունների տվյալները միավորվեն փոխկապակցված ցանցում, հնարավոր կլինի արագ և հեշտ ստանալ այդ կազմակերպությունների բոլոր ծառայությունները: Սակայն մեկ պայման կա՝ եթե տվյալների անվտանգությունը երաշխավորված է:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի- Sputnik. «Բաց բանկինգը» կարող է օգնել որոշակի սպառողի համար անհատապես ստեղծված ծառայությունների զարգացմանը։ Երևանում կայացած «Ֆինանսների և բաց բանկինգի ապագայի ամրապնդումը» համաժողովում այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Բաց բանկինգի» համակարգում ֆինանսական ծառայություններ մատուցողները կարող են հաճախորդների համաձայնությամբ տեղեկատվություն ստանալ իրենց մասին՝ նպատակային ծառայությունները որոշելու համար:
«Բաց բանկինգից» կարող են օգտվել ինչպես բանկերը (տեղեկատվության փոխանակման համար), այնպես էլ երրորդ կողմի կազմակերպությունները: Առաջին դեպքում, օրինակ, բանկը, գնահատելով հաճախորդի վարկունակությունը, ամեն անգամ «ձեռքով» հարցում է կատարում, թե ինչ ավանդներ կան այլ բանկերում։ Վարկերի մասին տվյալները կարելի է ստանալ վարկային բյուրոյից, սակայն եկամուտների (ավանդների կամ ստացվող դրամական փոխանցումների) մասին տեղեկատվությունը մնում է փակ, եթե մենք ինքներս այն չենք բացահայտում:
Եթե Հայաստանում, ինչպես մի շարք երկրներում, open banking-ի կանոններն ընդունվեն, մեր թույլտվությամբ բանկն ավտոմատ կերպով հասանելիություն կստանա այդ տեղեկատվությանը, ինչը սովորական սպառողին խոստանում է ոչ միայն ժամանակի խնայողություն, այլև գործարքների սպասարկման ծախսերի կրճատում:
Հայաստանում վարկերը թանկանում են. սրանով ի՞նչ հարց է փորձում լուծել Կենտրոնական բանկը
Երկրորդ դեպքում երրորդ կողմի ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունները կարող են մի շարք ծառայություններ առաջարկել։ Օրինակ՝ խոսքը կարող է լինել նույնիսկ մեսենջերերի միջոցով փոխանցումներով վճարային համակարգի, առցանց ագրեգատորի (որտեղ մեկ պատուհանում մենք տեսնում ենք մեր բոլոր հաշիվները), ինչպես նաև բիզնեսի համար տվյալների մշակման վերլուծական ծրագրերի և անձնական բյուջեի պլանավորման ծրագրերի մասին: ԿԲ-ն կարծում է, որ նման տեխնոլոգիաները թույլ են տալիս զարգացնել մրցակցությունը ֆինանսական ծառայություններում, ինչը նշանակում է, որ դրանք բարձրացնում են որակը:
Կենտրոնական բանկի և կառավարության ռազմավարությունը չի սահմանափակվում ֆինանսական ծառայություններով և բանկերի ու հեռահաղորդակցական ընկերությունների, ինչպես նաև պետական գերատեսչությունների մեծ մասի տվյալների միջև փոխկապակցվածության ստեղծում է ներառում: Այս համակարգերի տվյալների արտահոսքից խուսափելու համար դրանք կտրամադրվեն միայն անվտանգության պաշտպանված համակարգեր ունեցող կազմակերպություններին:
Փոխկապակցված թվային տվյալների էկոհամակարգը ստեղծվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ կազմակերպության հսկողության ներքո։ Կազմակերպությունը համատեղ հիմնել են Հայաստանի Կենտրոնական բանկը և ՀՀ կառավարությունը: Դրա շնորհիվ քաղաքացիները թվային ծառայությունների (և՛ ֆինանսական, և՛ պետական) հեշտ հասանելիություն կստանան։ Միևնույն ժամանակ, օրենսդրական և տեխնիկական մակարդակում պետք է ապահովվի անձնական տվյալների ամբողջական անվտանգությունը։
ՀՀ Կենտրոնական բանկը 2022թ–ի համար ՀՆԱ–ի 12.9–տոկոսանոց աճ է կանխատեսում
Գործակալությունը զբաղվում է մարտավարական խնդիրներով (թվային լուծումների ստեղծմամբ և ներդրմամբ), իսկ թվային օրակարգի ռազմավարությունը ձևավորում է միջգերատեսչական խորհուրդը, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խորհրդը պարբերաբար նիստեր է գումարում:
Լրահոս
0