00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ-ն և ԵԱՏՄ չորս բուհեր փաստաթուղթ կստորագրեն Երիտասարդական համաժողովի շրջանակում

© Sputnik / Asatur YesayantsԵՊՀ
ԵՊՀ - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
ԵՊՀ
Բաժանորդագրվել
Հայաստանը համաժողովում շուրջ 15 պատվիրակ կունենա։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների հինգ բուհերի ներկայացուցիչներ, որոնց թվում է նաև Երևանի պետական համալսարանը, մագիստրոսական ցանցային ծրագիր կստորագրեն ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական IIհամաժողովի շրջանակում: Տեղեկությունը հայտնեց ԵՏՀ արարողակարգի վարչության տնօրեն, ԵՏՀ երիտասարդական խորհրդի նախագահ Դանիյար Տուրուսբեկովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Մոսկվա–Բիշքեկ–Աստանա–Մինսկ–Երևան տեսակամուրջի ընթացքում Տուրուսբեկովը նշեց, որ բացի երևանյան բուհից, ծրագրի տակ կստորագրեն նաև Բելառուսի պետական համալսարանը, Ղազախստանի Գումիլյովի անվան համալսարանը, Ղրղզստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ԵԱՏՄ ցանցային համալսարան ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դրա շրջանակում նախատեսվում է ԵԱՏՄ առաջատար բուհերի միջև կրթական ծրագրեր իրականացնել: Ավելին` ԵՏՀ-ն հատուկ ձեռնարկ է հրատարակել առաջատար բուհերի ուսանողների համար։
Տուրուսբեկովի խոսքով՝ այս տարի Երիտասարդական համաժողովի ձևաչափը եզակի է լինելու՝ առանց միջնորդների շփում կառավարությունների ղեկավարների հետ: Նախորդ տարի հանդիպումը տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով։

«Կառավարությունների ղեկավարները կմասնակցեն նախաճաշի, որի ընթացքում երիտասարդները կկարողանան ուղիղ խոսել նրանց հետ, ներկայացնել իրենց նախաձեռնությունները», - ասաց նա:

Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Դենիս Ամիրովն իր հերթին նշեց, որ համաժողովին կմասնակցի 150 մարդ, որոնցից 50-ը ՌԴ ներկայացուցիչներ են, մնացածը՝ ԱՊՀ մյուս երկրների: Հայկական պատվիրակության 15–հոգանոց կազմում ընդգրկված են լինելու ոչ միայն երիտասարդ ձեռներեցներ, այլև պետական ծառայողներ և ուսանողներ։
Ըստ Ամիրովի` համաժողովում լայնորեն կներկայացվեն ամենատարբեր ոլորտները, հատկապես տեխնոլոգիական ձեռներեցությունը և սոցիալական կրթության ոլորտը:
Տեսակամուրջի մասնակիցների խոսքով՝ ԵԱՏՄ-ում երիտասարդական ձեռներեցության զարգացմանը խանգարում է ֆինանսական ենթակառուցվածքների անբավարար զարգացումը և համատեղ նախագծերի աջակցության պակասը: Այժմ ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ ձեռնարկությունների ստեղծման նոր գործիքներ են մշակվում։
Բարձրագույն խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը, որը կիրառվելու է միության շրջանակում հակադեմպինգային և հատուկ տուրքերի միջոցների 10 տոկոսի հաշվին (տարեկան 190-230 մլն դոլար):
Երիտասարդական համաժողովի պես հարթակները նպաստում են, որ երիտասարդները միանան Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներին, իրենց համար արդիական թեմաներ նախաձեռնեն ԵԱՏՄ օրակարգում ընդգրկվելու համար:
ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի երիտասարդական II համաժողովը տեղի կունենա Սոչիում հունիսի 7-9-ը ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների և առանցքային միջոցառումների շրջանակում:
Երիտասարդական համաժողովին կմասնակցեն գործարարներ, պետծառայողներ, ուսանողներ և բուհական համայնքի ներկայացուցիչներ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներից: Համաժողովի առանցքային առաքելությունը երիտասարդական ձեռներեցության զարգացման համար կոնկրետ լուծումների ձևավորումն է, ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
Պուտինը մայիսի 24-25-ը հանդիպումներ կունենա ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ
Լրահոս
0