00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի խնդրի պատրվակով համախմբվելու համար անհրաժեշտ է 2 պայման. Պողոսյանը` ելքերի մասին

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պողոսյանը Sputnik Արմենիայում
Գևորգ Պողոսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
Գևորգ Պողոսյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ակադեմիկոսի համոզմամբ` Արցախի և արցախցիների մասին մարդկանց պատկերացումներում վերջին տասնամյակներում տեղ գտած որոշակի տրանսֆորմացիան բարեբախտաբար չի հասել կրիտիկական աստիճանի և ժողովրդին դեռ կարելի է ոտքի հանել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ներկա օրհասական վիճակում ժողովուրդն անշուշտ կարող է Արցախի խնդրի պատրվակով համախմբվել, բայց դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու պայման, որոնք ցավոք այս պահին առկա չեն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը` շեշտելով, որ Արցախը հայկական պահանջատիրության մասն է, Հայաստանի անբաժանելի մասը, որի համար պայքարել ու զոհվել են մեր հազարավոր հայրենակիցները։
Նրա խոսքով` պայմաններից մեկն այն է, որ մեզ այսօր անհրաժեշտ է առաջնորդող, կազմակերպող այնպիսի ուժ, որն իր հնարավորություններով ու մարդկային, ֆինանսական ռեսուրսներով կկարողանա ժողովրդին բարձրացնել։ Դրա համար պետք է իսկապես լինի ցանկություն, քաղաքական կամք։ Իսկ երկրորդն Արցախի ու արցախցիների մասին մարդկանց պատկերացումներն են, որ 1988 թվականին մի քիչ ուրիշ էին, իսկ վերջին տասնամյակների ընթացքում որոշակիորեն փոխվել են։
Բայց, նրա խոսքով, Արցախի ու արցախցիների վերաբերյալ մարդկանց պատկերացումներում վերջին երկու տասնամյակում տեղ գտած որոշակի տրանսֆորմացիան բարեբախտաբար չի հասել կրիտիկական աստիճանի և ժողովրդին դեռ կարելի է ոտքի հանել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում մեկնարկում է «Ազատ անկախ հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքից հրաժարվելը քրեականացնելու համար։
Նա հիշեցրեց, որ 30 տարի առաջ, պատասխանելով հարցին, թե Արցախի ապագան ինչպես եք տեսնում, մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը նշում էր անկախ կամ Հայաստանին կից տարբերակը։ Բայց ոչ ոք երբևէ չէր պատկերացնում, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում։
«Դժվար թե հնարավոր լինի նույն քանակությամբ մարդկանց հավաքել հրապարակում, ինչպես 1988-90 թվականներին, բայցևայնպես ժողովրդին կարելի է ոտքի հանել, քանի որ մեծամասնությանը համաձայն չէ, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում»,– նշեց մեր զրուցակիցը։
Ակադեմիկոսը չբացառեց, որ ստեղծված իրավիճակը կարող է ծնել առաջնորդող ուժ կամ ղեկավար, որը կապ չունի գործող համակարգի հետ և երբևէ չի համագործակցել նախկին նախագահների հետ։
«Պատմությունն էլ ցույց է տալիս, որ իրավիճակներն են ասպարեզ բերում այդ անհատներին, ովքեր համախմբում են մարդկանց և փոխում իրադարձությունների ընթացքը։ Հիմա մեր բնակչության մի ստվար զանգվածը սպասում է այդ պահին` գիտակցելով, որ նոր ուժի պահանջը զգացվում է մեծապես»,– ասաց Պողոսյանը։
Անդրադառնալով հասարակության տարբեր հատվածներում ի հայտ եկող նախաձեռնություններին, որոնց նպատակը ժողովրդին համախմբելն է, մեր զրուցակիցն ընդգծեց, որ հաջողության հասնելու համար պետք է լինել հանրաճանաչ, ունենալ խարիզմա և վայելել լայն զանգվածների վստահությունը։
«Կան հայտնի քաղաքական ուժեր, որոնք գործում են ընդդիմադիր դաշտում, ներկայացված են նաև Ազգային ժողովում, սակայն նրանց մեջ համախմբում չի ստացվում, ոչ ոք երբեք նրանց չի տեսել նույն հարթակին կանգնած։ Իսկ նոր ուժերի ի հայտ գալը միանգամայն տրամաբանական է, և այդ օրինաչափ գործընթացը դեռ կշարունակվի, թեև ասպարեզում հայտնված նոր քաղաքական միավորները դեռ չունեն համարժեք հնարավորություններ և անհրաժեշտ ռեսուրսներ»,– եզրակացրեց Պողոսյանը։
Նշենք, որ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Հիշեցնենք` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին` Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել և իրացրել է անկախ պետություն ունենալու իր իրավունքը։ Ավելի վաղ` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը։
Լրահոս
0