00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ լսեցինք, բացի ամենակարևորից. Գևորգ Պապոյանը` ընդդիմադիրներին

© Photo : official site of the Parliament of RA«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորի կարծիքով` ընդդիմության գործողությունները միտված են նոր պատերազմ հրահրելուն։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ամեն ինչ ասացին, բացի ամենակարևորից` ի՞նչ այլընտրանք կա եղած լուծումներին։ Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով ընդդիմադիրների` Փաշինյանի երեկվա հայտարարություններին վերաբերող ելույթներին։
«Լսեցինք հայհոյանք, անեծք, վիրավորանք, պոպուլիզմ, երազանք, սրտաճմլիկ տեքստեր, բարի կամք, հայրենասիրական ճոռոմաբանություն, պաթոս, սպառնալիք, անուղղակի ահաբեկչության կոչ, անգամ երիտթուրքերի հետ կոալիցիայի մեջ մտած դաշնակցությունից՝ թուրքերի հետ քիրվայության մեղադրանք։ Սակայն մի կարևոր բան կար, որ ուզում էի լսել, բայց որևէ կերպ չլսեցի` լուծում, առնվազն` ավելի լավ լուծում»,– նշեց Պապոյանը։
Նրա խոսքով` լուծման մասին չի խոսվում, որովհետև երկու տարբերակներ կան, որոնք կարող են միաժամանակ ճիշտ լինել։ Մի տարբերակում ավելի լավ լուծում չկա, մյուս տարբերակում, ըստ Պապոյանի, ընդդիմության գործողությունները միտված են նոր պատերազմ հրահրելուն։ Պատգամավորի խոսքով` նոր պատերազմը կարող է ոչ միայն զոհեր, այլև ընդհուպ Հայաստանի Հանրապետության կորստի բերել, բայց կարծում է` ընդդիմության համար սա չէ կարևորը, այլ այն, որ Հայաստանի կառավարիչները նրանք լինեն։
«Այո, ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Հայաստանի կառավարիչները։ Դրա համար իրենք խուսափում են «պետություն» բառի օգտագործումից, օգտագործում են «հայրենիք», որովհետև այն ևս հնարավոր է կառավարել, բայց այլ պետության կազմում»,– ասաց Պապոյանը` կարծիք հայտնելով, որ ընդդիմությունն անուղղակի պատերազմ է քարոզում։
Ստեղծված իրողությունից շեղելու համար շինծու դատավարություններ են ընթանում. Սեյրան Օհանյան
Շեշտեց` իրենց քաղաքական ուժը խոստացել է երկու բան` խաղաղություն, որի համար ամեն ինչ արվում է, երկրորդ խոստումն էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումն է։ Ըստ իշխանական պատգամավորի` իրենք դա էլ կանեն։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Լրահոս
0