00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ասուլիսից առաջ տիկին Գայանեի աջակիցները շարունակում են անժամկետ նստացույցը

© Sputnik / Aram NersesyanАкция родителей погибших военнослужащий и сторонников Гаяне Акопян у здания правительства (22 мая 2023), Еревaн
Акция родителей погибших военнослужащий и сторонников Гаяне Акопян у здания правительства (22 мая 2023), Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Բաժանորդագրվել
Այս երեք օրերի ընթացքում ոչ միայն իշխող քաղաքական ուժից որևէ մեկն իրենց հետ չի հանդիպել, այլև մարդու իրավունքների պաշտպանին չեն տեսել։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Թեպետ գիշերային ժամերին շատ ցուրտ է լինում, բայց զոհվածների ծնողներն ու նրանց աջակիցներն արդեն երրորդ գիշերն են անցկացրել կառավարության առջև։
Այսօր լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը` Վահիդ Սահակյանը նշեց` անգամ վրան կամ որևէ ծածկ տեղադրել թույլ չեն տալիս, բայց դա էլ իրենց հետ չի պահում ակցիայից, որն ուղղված է Գայանե Հակոբյանի կալանավորման որոշման դեմ։
«Անկախ եղանակային պայմաններից, երեկ երկու–երեք անգամ հորդառատ անձրևի տակ էինք` բաց վիճակում, ինչ էլ որ լինի` գտնվելու ենք այստեղ, մենք ցանկանում ենք և խնդրում հասարակությանը, որ միանան մեզ, համալրեն մեր շարքերը, որ մեր ձայնն ավելի լսելի լինի կառավարության, հատկապես` Նիկոլ Փաշինյանի համար»,– նշեց Սահակյանը։
Նրա խոսքով` մինչ այս պահը իրենց հետ չի հանդիպել իշխող կուսակցությունից որևէ մեկը, չեն տեսել նաև մարդու իրավունքների պաշտպանին։
Այս երեք օրերի ընթացքում ոչ միայն իշխող քաղաքական ուժից որևէ մեկն իրենց հետ չի հանդիպել, այլև մարդու իրավունքների պաշտպանին չեն տեսել։
Կապիտան Իշխան Հարությունյանի այրին` Արուս Հարությունյանը, դիմեց հանրությանը` խնդրելով հարց ուղղել իրենք իրենց` ի՞նչ է արել Գայանե Հակոբյանը կալանավորվելու համար։
«Ի՞նչ է արել Գայանեն, 5000 տղայի գլու՞խ է կերել։ Ինձ համար վրդովեցնող է հասարակության պասիվությունը, Գայանեի որդին ձեզ համար է հանգչում Եռաբլուրում։ Փաշինյանն ապացուցում է` ի՞նչ ուզենա` կարող է անել ձեր գլխին»,– նշեց տիկին Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ իրենց պայքարի համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չեն պահանջել, որովհետև վստահ չեն, որ կարող են հանդուրժել նրա ներկայությունը։
Հավելեց, որ իրենց պայքարը միայն այս նստացույցով չի սահմանափակվելու, քննարկելու են որոշում են կայացնելու հետագա քայլերի համար։
Զոհվածների ծնողները նաև խոստացան` Եռաբլուր չեն գնալու, քանի դեռ Գայանեն ազատության մեջ չէ, որովհետև նա չի կարող որդու շիրիմին այցելել։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Մայիսի 20-ին՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին. նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Հավելենք, որ վերջինս մայիսի 20-ին դադարեցրել է հացադուլը։
Լրահոս
0