00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցիները Վրաստանում. գներն աճել են, տեղացիների վերաբերմունքը չի փոխվել

© Sputnik / Laura SarkisyanГород Тбилиси. Грузия
Город Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Բաժանորդագրվել
Գաղտնիք չէ, որ անկախ քաղաքական վայրիվերումներից և այլ հանգամանքներից, հասարակ մարդկանց վերաբերմունքը որևէ ազգի նկատմամբ հիմնականում պայմանավորված է մարդկային գործոնով։
Եվրոպայում աշխատելիս մի անգամ հարցրի մեր չեխ քարտուղարուհուն, թե ինչպես է վերաբերվում հայերին։ Անկեղծորեն պատասխանեց. «Քանի դեռ մինչև հիմա ինձ պատահած բոլոր հայերը համակրելի մարդիկ են եղել, ամբողջ ազգին էլ, բնականաբար, դրական եմ վերաբերվում, հենց որ ոչ այնքան դուրեկան հայերի պատահեմ, կարծիքս էլ, հավանաբար, կփոխեմ»։ Մոտավորապես նույն միտքն են արտահայտում այն ռուսաստանցիները, որոնք Վրաստան են ժամանել Մոսկվա-Թբիլիսի վերաբացված ուղիղ չվերթով։
Իսկապես, շարքային ռուսաստանցուն դժվար թե շատ հետաքրքրի այդ չվերթի հետ կապված ծեծկռտուքը Վրաստանի խորհրդարանում, կամ այն, որ այդ երկրի նախագահն ու ավիաընկերությունը որոշել են բոյկոտել միմյանց։ Կարևորը, որ նույնիսկ մայրաքաղաքի կենտրոնում տասը հսկա խինկալին մատուցում են մեր փողով 1500 դրամով, այդքան էլ արժե հյութեղ խորովածի մեկ բաժինը, հետն էլ կարող եք հրաշալի տնական գինի պատվիրել՝ լիտրը ընդամենը 900 դրամ։ Մոսկվայում նման գներ չես գտնի նույնիսկ արվարձանի, այսպես կոչված՝ «վետերոկներում»։ Մի ժամանակ ասում էին, թե սրճարաններում ու ռեստորաններում ռուսաստանցիներին այնքան էլ լավ չեն ընդունում։ Նոր գնացած ռուսաստանցիները վկայում են, որ հիմա արդեն նման բան չկա։ Եվ դա հասկանալի է։
Հիշում եմ, թե ինչպես մի անգամ Պրահայում Մոսկվայից եկած հորեղբորս տղայի հետ գնացինք ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Ու կալիխա»։ Եթե հիշում եք, Յարոսլավ Հաշեկի քաջարի զինվոր Շվեյկը Առաջին աշխարհամարտի ժամանակ ասում է ընկերոջը. «Կհանդիպենք «Ու կալիխա»-ում՝ պատերազմի ավարտից հետո ուղիղ ժամը 8-ին»։ Մեծ համբավ ունեցող այդ ռեստորանում, բնականաբար, տեղ չկար։ Ռուսերեն ասացի հորեղբորս տղային՝ գնանք ուրիշ տեղ։ Լսելով, որ ռուսերեն ենք խոսում` դահլիճի վարիչը միանգամից ասաց՝ եկե՛ք, տեղ կա։ Զարմացած հարցրի վարիչին՝ բայց ախր, 68 թվականից հետո ձեզ մոտ այնքան էլ լավ չեն վերաբերվում Ռուսաստանից եկածներին, Դուք հակառակն եք անում։ Ու նա շատ անկեղծ բացատրեց. «Քաղաքական հարցերն ինձ բացարձակ չեն հուզում, գերմանացի զբոսաշրջիկը գալիս է, երկու ժամ նստում է, ընդամենը մի շիշ հանքային ջուր է պատվիրում, վերջում կոպեկ առ կոպեկ հաշվում է, մի բան էլ վրդովվում ՝ էս ինչո՞ւ է ձեզ մոտ այսքան թանկ։ Իսկ ռուսաստանցիները գալիս են, մի երկու հազար կրոնի ուտում-խմում են, մի 50 կրոն էլ թեյավճար են թողնում»։
Վրացիներն էլ շատ արագ զգացին, որ ռուսաստանցիները լրացուցիչ եկամուտ են բերում։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում։ Գնացեք, այսպես կոչված՝ «Սիլաչու շուկան»։ Բացի ռուսաստանցի գնորդներից, գրեթե ուրիշ մարդ չկա։ Նույնն էլ վարձակալության գներին է վերաբերում։ Ռուսաստանցիներից մեկը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին պատմել է. «Առաջ ամիսը 500 դոլարով շատ լավ երկուսենյականոց բնակարան էի վարձում Թբիլիսիի հենց կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում, հիմա նույն փողը տալիս եմ արվարձանում գտնվող մեկսենյականոց բնակարանի համար»։
Սովետի ժամանակ հայերի և վրացիների անխախտ բարեկամությունը հաստատելու համար սիրում էին վկայակոչել Հայոս և Քարթլոս եղբայրների մասին լեգենդը։ 21-րդ դարում հենց իրողություններն ապացուցեցին, որ Հայաստանն ու Վրաստանը երկվորյակ եղբայրներ են։ Երկու հանրապետություններն էլ ցանկալի վայր են դարձել հազարավոր ռուսաստանցիների համար, երկու երկրների իշխանություններն էլ հպարտանում են նրանով, որ երկնիշ տնտեսական աճ են ապահովել, բայց գերադասում են լռության մատնել այն փաստը, որ այդ բարձր ցուցանիշները գրանցվել են նաև ռուսաստանցիների ներկայության շնորհիվ։ Երկու մայրաքաղաքներում էլ չեն դադարում հակակառավարական հանրահավաքներն ու ցույցերը, բայց երբեք կրիտիկական զանգված չի հավաքվում իշխանափոխություն իրականացնելու համար։ Եվ վերջապես, երկու հանրապետություններում էլ ռուսաստանցիները բնակարաններ են գնում ու բիզնես հիմնում։
Իհարկե, թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում ոմանք դժգոհ են՝ վարձակալությունը ծանր բեռ է դարձել մայրաքաղաքում սովորող ուսանողների համար, որոնք եկել են շրջաններից, տեղացիներից շատերն էլ բողոքում են, թե Ռուսաստանից եկածները հաճախ զբաղեցնում են թափուր աշխատատեղերը, իսկ Վրաստանում դրա հետ կապված լուրջ մտահոգություններ կան։ 35-ամյա Արչիլը լրատվամիջոցներից մեկին ասել է. «Մեր տառապանքը փորձ ունի՝ թուրքերն իրենց վերահսկողությունն են հաստատել առևտրի բնագավառում, իսկ հնդիկները գնել են մեր մշակովի հողերը»։
Ինչ վերաբերում է պատերին ռուսերեն արված հակառուսական գրառումներին, որոնց կարելի է հանդիպել Թբիլիսիի որոշ շրջաններում, ապա շատ խորհրդանշական է 65-ամյա Վախթանգի մեկնաբանությունը. «Չեմ էլ հասկանում, թե ովքեր են նման բաներ անում։ Իմ հասակակիցը հո պատերին գրառում չի՞ անի, մնում է ենթադրել, որ դրանց հեղինակները երիտասարդներն են։ Բայց դրան էլ շատ դժվար է հավատալ՝ ախր այսօրվա երիտասարդը ռուսերեն չգիտի»։
Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը
Լրահոս
0