00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը չի խնդրել հետ վերցնել Գայանե Հակոբյանի դեմ բողոքը. նա պատմեց որդու հետ զրույցը

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով` իր որդին այդպես է վարվել, որպեսզի բոլորի համար տեսանելի լինի, որ ՀՀ–ում հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հորդորել իր որդուն հետ վերցնել Գայանե Հակոբյանի դեմ ներկայացված բողոքը։ Նա այդ մասին հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ` խոսելով որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մասին։
«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել, իմ որդին զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելուց»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` երբ իրավական ընթացք է տրվել հարցին, ինքը երկրում չի եղել։ Երբ զրուցել է որդու հետ, նա իր ներկայացրած բողոքը հիմնավորել է այն հանգամանքով, որ իրենց պայքարի ամբողջ նպատակը հենց այն է եղել, որ ՀՀ–ում հարցերն իրավական ձևերով լուծվեն։
«Նա ասաց` հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին։ Ասենք` ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ–որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանեմ, կամ սպառնալիքին սպառնալիքով, կամ առևանգմանն առևանգմամբ պատասխանեմ։ Նա ինձ ասաց` բնականաբար, դա անընդունելի է, և ՀՀ–ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն»,– իր և որդու զրույցը լրագրողներին պատմեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Մայիսի 20-ին՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին. նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Հավելենք, որ վերջինս մայիսի 20–ին դադարեցրել է հացադուլը։
Լրահոս
0