00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մենք կգործենք ՌԴ-ի հետ այն ծավալով, որ չընկնենք արևմտյան պատժամիջոցների տակ. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` Հայաստանի դաշնակից որևէ երկրի ձեռնտու չէ, որ ՀՀ–ն ընկնի պատժամիջոցների տակ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik.Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի ռազմավարական և տնտեսական խորը հարաբերություններ, բայց Հայաստանը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ։ Այս մասին ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը արևմտյան գործընկերներից խնդրանք է ստացել , որպեսզի Հայաստանում խստացվեն վերահսկողությունները այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են ՌԴ–ին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։
Նրա խոսքով` այդ հարցը քննարկվում է թե արևմտյան գործընկերների, թե Ռուսաստանի հետ բոլոր հանդիպումների ժամանակ։
«Մենք կգործենք ՌԴ-ի հետ այն ծավալով, որ չընկնենք արևմտյան պատժամիջոցների տակ, քանզի ՀՀ-ն այդքան ռեսուրս չունի դրան դիմանալու, և նաև մենք կփչացնենք մեր հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ դաշնակից որևէ երկրի ձեռնտու չէ, որ Հայաստանը ընկնի պատժամիջոցների տակ։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք տրվել են հայկական ընկերություններին համապատասխան հանձնարարականներ, Փաշինյանը ընդգծեց, որ նման լիազորություն ինքը չունի։
Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են. Փաշինյանը` ՌԴ արտահանման ծավալի աճի մասին
«Բայց մյուս կողմից մենք մեր գործընկերներին բացատրում ենք, որ շատ դեպքերում կարելի է պատժամիջոցը խախտել անզգուշությամբ։ Լինում են դեպքեր, որ մարդիկ չիմանալով՝ խնդրի առաջ են կանգնում և երկրին էլ են կանգնեցնում խնդրի առաջ։ Մենք այդ բոլոր ուղղություններով աշխատում ենք, որպեսզի սանկցիաները չխախտենք»,–ասաց նա։
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ կան ընկերություններ, որոնք հայտնվել են իրենց տեսադաշտում, ու անպայման ուսումնասիրություններ կիրականացվեն։
Լրահոս
0