00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ ինչո՞ւ Աննա Հակոբյանը հերոսածին չէ. Փաշինյանը` Գայանե Հակոբյանի կալանավորման մասին

© Photo : official site of the Prime minister of RAԱննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աշոտ Փաշինյանը
Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աշոտ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աշոտ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով` առևանգման փորձը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի նկատմամբ, որը կամավոր պատերազմ էր մեկնել։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իր որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման հարցն ունի 3 հարթություն` իրավական, քաղաքական և բարոյական։ Նա այդ մասին հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ իրավականի մասով ընդունել է որդու փաստարկները` ՀՀ–ում հարցերը պետք է բացառապես իրավական ճանապարհով լուծվեն։ Փաշինյանը շեշտեց, որ խոնարհվում է զոհված զինծառայողների բոլոր ծնողների, ընտանիքի անդամների, երեխաների առջև, նաև բոլոր այն ծնողների, որոնք ՀՀ–ին զինվոր են տվել։ Բայց նաև նշեց` հարցի բարոյական կողմը բավականին բարդ է` ո՞վ է հերոսածին մայր, իսկ ո՞վ հերոսածին մայր չէ։
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի դեմ, որը 44-օրյա պատերազմին որպես կամավոր է մեկնել, այն դեպքում, երբ զորակոչի ենթակա չի եղել, որովհետև ծառայությունը նոր էր ավարտել։ Վարչապետը որոշեց որդու հետ կապված մի դրվագ պատմել։
«Մարտական հանձնարարություն կատարելու ժամանակ հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ, և այդ ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ իրենք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։ Ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք չէր կարող կանխորոշել, որ այդ բեկորը չէր սպանելու իմ որդուն։ Մի հարց` եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլինե՞ր հերոս, իսկ եթե չի սպանել և միլիմետրերով անցել է կողքով, նա դարձել է հակահերոս։ Եթե բեկորը սպաներ, Աննա Հակոբյանը կլինե՞ր հերոսածին մայր, իսկ հիմա երբ մմ–երով անցել է, Աննա Հակոբյանն այլևս հերոսածին մայր չէ»,– հարց ուղղեց Փաշինյանը։
Նա շեշտեց նաև, որ դա կատարվում էր այն օրերին, երբ Աշոտ Փաշինյանը մայրը` Աննա Հակոբյանն առաջնագծում էր` զենքը ձեռքին։
Փաշինյանն անդրադարձավ նաև հարցի քաղաքական կողմին` ընդգծելով, որ ՀՀ–ում իրավակարգը պետք է գործի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Մայիսի 20-ին՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին. նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Հավելենք, որ վերջինս մայիսի 20–ին դադարեցրել է հացադուլը։
Լրահոս
0