https://arm.sputniknews.ru/20230522/irenc-arajarkin-enq-spasum-pashinjany-khaghaghutjan-pajmanagri-hertakan-khmbagrman-masin-59942299.html
Իրենց առաջարկին ենք սպասում. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի հերթական խմբագրման մասին
Իրենց առաջարկին ենք սպասում. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի հերթական խմբագրման մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը չի կարծում, որ մինչև մայիսի 25–ին Մոսկվայում կայանալիք բանակցություններն իրատեսական է խաղաղության պայմանագիր ստորագրել։ 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T12:51+0400
2023-05-22T12:51+0400
2023-05-22T15:22+0400
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59941326_0:0:1600:901_1920x0_80_0_0_4b6b6eff29f1c09a389b0e2baacba7a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի խմբագրումները կկատարի` հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ու գրանցած առաջընթացը։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա մինչև մայիսին 25–ին Մոսկվայում կայանալիք բանակցություններն իրատեսական չի համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը։Փաշինյանի խոսքով` ոչ թե խաղաղության պայմանագիրն է բխում Հայաստանի շահերից, այլ բուն խաղաղությունը։ Վարչապետն ընդգծեց, որ տեսականորեն կարող է լինի խաղաղության պայմանագիր, բայց չլինի խաղաղություն։«Մեր նպատակը խաղաղության պայմանագիրը չէ, այլ խաղաղությունը։ Խաղաղության պայմանագիրը միջոց է, որի տեքստի շուրջ դեռ աշխատանք է արվում»,–ասաց Փաշինյանը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։Մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59941326_15:0:1438:1067_1920x0_80_0_0_2f9a153bd9be23c91442e6e394c09868.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղություն, խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
խաղաղություն, խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Իրենց առաջարկին ենք սպասում. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի հերթական խմբագրման մասին
12:51 22.05.2023 (Թարմացված է: 15:22 22.05.2023) Փաշինյանը չի կարծում, որ մինչև մայիսի 25–ին Մոսկվայում կայանալիք բանակցություններն իրատեսական է խաղաղության պայմանագիր ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի խմբագրումները կկատարի` հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ու գրանցած առաջընթացը։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մինչև մայիսին 25–ին Մոսկվայում կայանալիք բանակցություններն իրատեսական չի համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Դուք գիտեք մեր մոտեցումներն ու սկզբունքները։ Մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել Ադրբեջանի հետ բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում, և եթե գործնական մասով նայենք` Վաշինգտոնից առաջ մենք չորրորդ անգամ մեր խմբագրումները կատարել ու փոխանցել ենք ադրբեջանական կողմին, և հիմա մենք, ըստ էության, իրենց առաջարկին ենք սպասում, որը, հույս ունենք, կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները և այն առաջընթացը, որն արձանագրվել է»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` ոչ թե խաղաղության պայմանագիրն է բխում Հայաստանի շահերից, այլ բուն խաղաղությունը։ Վարչապետն ընդգծեց, որ տեսականորեն կարող է լինի խաղաղության պայմանագիր, բայց չլինի խաղաղություն։
«Մեր նպատակը խաղաղության պայմանագիրը չէ, այլ խաղաղությունը։ Խաղաղության պայմանագիրը միջոց է, որի տեքստի շուրջ դեռ աշխատանք է արվում»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին
Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը`
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։
Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար
Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի
երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ`
եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած
բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին Բրյուսելում
կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է
դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։