00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերոս ոչ թե զոհվելով են դառնում, այլ ապրած կյանքով. ծնողների պատասխանը Փաշինյանին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Բաժանորդագրվել
Ծնողներին վրոդովել է նաև վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղը ներառյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հերոսությունը ոչ թե մարդու մահն է որոշում, այլ ապրած կյանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը` Ալիսա Գևորգյանը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հարց էր հնչեցրել, թե` այն պատճառով, որ իր որդին` Աշոտ Փաշինյանը չի զոհվել պատերազմի ժամանակ, ուրեմն նա հերոս չէ՞, Աննա Հակոբյանն էլ` հերոսածին մայր։
«Հիմարություն է ասել` եթե զոհվել է, հերոս է, եթե չի զոհվել, հերոս չէ։ Սա իր պրիմիտիվ տրամաբանությունն է։ Ես իմ 19 տարեկան Դավիթին հերոս չեմ համարում, ես չեմ սիրում, երբ ինձ ասում են հերոսածին»,– ասաց տիկին Ալիսան։
Շեշտեց` իր տղան հերոս չէր, բարոյական տղա էր, կարգին մարդ, ով իր ընկերներին միայնակ չի թողել կռվի դաշտում, հերոս չէ, թեպետ «Արիության մեդալ է» ստացել, որը հրամանատարն անձամբ է հանձնել։
«Ես հերոս չեմ ծնել, ես Դավիթ եմ ունեցել, որն ուներ բազմաթիվ նպատակներ, երազանքներ, հետաքրքիր տղա էր, ում կյանքը Նիկոլ Փաշինյանի նման մեկի պատճառով ընդհատվեց ուղղակի, իր բնորոշմամբ, Ադրբեջանում»,– ասաց տիկին Ալիսան` անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը ներառյալ։
Հայաստանը պատրաստ է սահմանագիծն ընդունել 1975 թ–ի ԽՍՀՄ քարտեզով. Փաշինյան
Նա հարց է ուղղում Փաշինյանին` եթե Արցախն Ադրբեջանի մաս էր, և դա դեռ նախկինների օրոք է այդպես եղել, ինչո՞ւ է այդ դեպքում իր որդուն Ադրբեջան տարել։
«Ինձ հերոս պետք չէր, թող քո որդին հերոս լինի, քո կինն էլ` հերոսածին, եթե Աշոտ Փաշինյանն իրեն կարող է հերոս համարել և այս քաղաքում քայլել որպես հերոս այն բանից հետո, երբ ինքն այդ պատերազմում զոհված տղայի մոր վրա ցուցմունք է տալիս միայն նրա համար, որ ցանկություն է ունեցել իր հետ զրուցելու»,– նշեց տիկին Ալիսան։
Հավելեց` միգուցե տիկին Գայանեն պարզապես նպատակ է ունեցել Եռաբլուրում զրույցով մարդկային զգացմունքներ արթնացնել Աշոտ Փաշինյանի մեջ։
«Երևի միամիտ–միամիտ մտածել է` կգնա տուն, ծնողների հետ կխոսի, հորը կասի` էսքան մարդու կյանք ես կործանել, գնա էլի։ Մենք բոլորս ցմահ դատապարտված ենք Նիկոլ Փաշինյանի պատճառով, առաջին անգամ եմ լսում, որ ցմահ դատապարտվածին նորից քրեական պատասխանատվության ենթարկեն։ Նիկոլ Փաշինյան, դու մեզ էլ ոչինչ չես կարող անել, միայն մի բան` փրկել քո զավակներին ոչ թե ֆիզիկապես, այլև բարոյապես»,– ասաց տիկին Ալիսան։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը` Գայանե Արզումանյանը նույնպես շեշտեց` հերոս լինելը զոհվելու փաստով չի որոշվում, շատ տղաներ կան, որ հերոսաբար կռվել են, հայրենիքը պաշտպանել ու հետ վերադարձել։ Վստահ է` Փաշինյանը որդին չի կարող հերոս լինել, որովհետև որևէ հերոս, կռված տղա իր հետ կռված, առավել ևս` զոհված տղայի մոր դեմ բողոք չէր ներկայացնի։
«Իմ որդին զոհվել է Շուշիի մատույցներում նոյեմբերի 7-ին, ես չգիտեմ, թե ինչով մխիթարվեմ, ես անգամ չեմ կարող գնալ, էն հողը գրկել, համբուրել, որն իմ երեխայի արյունով է ներծծված»,– նշեց տիկին Գայանեն։
Նա նաև որոշ մանրամասներ հայտնեց Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով կալանավորված Գայանե Հակոբյանի որդու` Ժորա Մարտիրոսյանի մասին։ Նրա խոսքով` երբ պատերազմը սկսվեց, Ժորան ՌԴ–ում տանկային բիաթլոնի զորավարժությունների էր մասնակցում այլ տղաների հետ, Հայաստան են վերադարձել մի քանի օր անց։
«Գայանեն ինքն օդանավակայանում իր որդուն դիմավորել ու ճանապարհել է պատերազմ։ Կարո՞ղ էր, չէ, փախցնել իր տղային, պատվով ճանապարհել է պատերազմ։ Ժորան բավականին շատ գործողությունների է մասնակցել։ Գիտեմ, որ մեկ այլ տղայի պետք է մարտական առաջադրանքի ուղարկեին, Ժորան խնդրում է` իրեն նրա փոխարեն ուղարկել, որովհետև այն տղան իր միայնակ մոր միակ երեխան է եղել, իսկ Ժորան քույր ուներ...»,– պատմեց Գայանե Արզումանյանը։
Ժորա Մարտիրոսյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 22-ին։
Գայանե Արզումանյանը նաև նշեց, որ Գայանե Հակոբյանի` ազատությունից զրկվելուց հետո, այսօր առաջին անգամ խոսել է նրա հետ։ Տիկին Գայանեն զանգահարել էր կալանավայրից։ Ասում է` նա էր գոտեպնդում, ուժ տալիս և անհարմար էր զգում, որ այսքան մարդիկ իրենց ֆիզիկական նեղություն են տալիս` կառավարության առջև նստացույց անելով։
Լրահոս
0