00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ժողովրդի դեմ սկսել են նարկոպատերազմ. Արթուր Խաչիկյանը խոսել է պայքարի ձևերի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրթուր Խաչիկյանը Sputnik Արմենիայում
Արթուր Խաչիկյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Արթուր Խաչիկյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Եթե հիմա ծնողները չխոսեն թմրանյութերի մասին իրենց երեխաների հետ, վաղը ուրիշը «կխոսի»։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայ ժողովրդի դեմ սկսել են նարկոպատերազմ՝ հատկապես երիտասարդության ու պատանիների շրջանում։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը` անդրադառնալով վերջին շրջանում խոշոր քանակով թմրանյութեր ՀՀ տարածք ներկրելու փորձերին։ Նա երկար ժամանակ զբաղվել է այս խնդրի ուսումնասիրությամբ։
Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանում 95 տոկոսով աճել է թմրամիջոցների օգտագործումը։ Այն հիմնականում տարածվում է դպրոցներում, համալսարաններում, փաբերում, գիշերային ակումբներում, ինչպես նաև տելեգրամյան ալիքների միջոցով։ Ասում է` շուրջ 1500 տելեգրամյան ալիք է այժմ Հայաստանում զբաղվում դրա վաճառքով։
«Կոկաինը բնական թմրամիջոց է, որը շատ թանկ է։ Հիմա ամբողջ աշխարհով ավելի շատ տարածված են սինթետիկ թմրամիջոցները։ Շատ տարածված են «սփայս» տեսակի քիմիական նյութերը, հիմա ամեն տեղ շրջանառվում է «մեթամֆետամինը»՝ կրիստալը, որը հազար տոկոսով բարձրացնում է դեֆամինի պարունակությունը արյան մեջ։ Այսինքն` հաճույքի զգացումը 10 անգամ բարձրանում է, և դրանից հետո այդ մարդիկ մինչև իրենց կյանքի վերջ պայքարում են այդ հիվանդության դեմ»,- ասում է նա։
Խաչիկյանն ընդգծում է, որ նման կախվածություն ունեցող մարդկանց կյանքի տևողությունն էլ շեշտակի կրճատվում է։ Նրանց միայն 20 տոկոսն է բուժվում, մեծամասնությունը մահանում է։ Իսկ դրանով հետաքրքրվողների մեջ են անգամ 15-16 տարեկան տղաները և աղջիկները։
Այս «համաճարակը», նրա խոսքով, ողջ աշխարհում է տարածված` հարևան Վրաստանում, Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում ծավալներն այնպիսինն են, որ երկրների ոստիկանությունները չեն հասցնում դրա դեմ պայքարել։ Հետևաբար` պետք է հասարակությունն էլ իր հերթին փորձի ամեն կերպ օգնել ոստիկանությանը։
Որպես օրինակ միջազգայնագետը նշում է, որ միայն 2012 թվականին ԱՄՆ–ում թմրամիջոցի օգտագործման հետևանքով մահացել է 107 հազար մարդ, համեմատության համար հավելում, որ Վիետնամի պատերազմի մի քանի տարվա ընթացքում մահացել է 58 հազար ամերիկացի։ Այսինքն` մեկ տարվա ընթացքում թմրամիջոցից մահացել է կրկնակի քանակությամբ մարդ, քան մի քանի տարի տևած պատերազմի ընթացքում։ Իսկ հիմա ԱՄՆ-ում 11 անգամ աճել են թմրանյութի օգտագործման տվյալները։
«Պետք է խոսել երիտասարդների, երեխաների հետ, պատրաստել նրանց։ Պետք է ցույց տալ տեսանյութեր, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր թմրանյութեր են օգտագործում։ Եթե հիմա ծնողները չխոսեն թմրանյութերի մասին իրենց երեխաների հետ, վաղը ուրիշը «կխոսի»։ Սա երկարատև և սարսափելի մահ է, որը պետք է ցույց տալ երեխաներին` դպրոցներում, ընտանիքներում, պետք է ասել, որ մեկ անգամ օգտագործելն էլ կարող է հիվանդ դարձնել»,–նշում է Խաչիկյանը։
Միևնույն ժամանակ նա հորդորում է հետևել երեխաների վարքին և շրջապատին, ծայրահեղ դեպքերում անգամ հեռախոսները ստուգել, եթե կա կասկածելի պահվածք, մեկուսացում, նախկինում ունեցած հոբբիների նկատմամբ հետարքրքության նվազում։ Թմրանյութերի օգտագործման դեպքում աչքերի բիբերն են լայնանում նաև։ Հետևաբար, շատ կարևոր է ծնողի ուշադրությունը և ճիշտ ժամանակին մասնագետների դիմելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Լրահոս
0