https://arm.sputniknews.ru/20230522/germanian-ukrainajin-zenq-kmatakarari-naev-hakamartutjan-avartic-hetvo-shvolc-59936418.html
Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի նաև հակամարտության ավարտից հետո. Շոլց
Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի նաև հակամարտության ավարտից հետո. Շոլց
Sputnik Արմենիա
Շոլցի խոսքով՝ Արևմուտքի երկրները դեռ չեն քննարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, քանի որ հակամարտությունը չի ավարտվել: 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T11:55+0400
2023-05-22T11:55+0400
2023-05-22T12:10+0400
օլաֆ շոլց
գերմանիա
սպառազինություն
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38948896_0:72:1043:660_1920x0_80_0_0_e5cc3291b4843df1c9b9ec9de9ccb909.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ուկրաինան կշարունակի հակամարտության ավարտից հետո արևմտյան արտադրության սպառազինություն ստանալ։ Տեղեկությունը գերմանական «Welt» հեռուստաալիքին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։Շոլցն ավելացրել է, որ արևմտյան երկրները դեռ չեն քննարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, քանի որ հակամարտությունը չի ավարտվել:Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։ Օլաֆ Շոլցն ու Էմանուել Մակրոնը Զելենսկուն կոչ են արել բանակցություններ սկսել Մոսկվայի հետԸստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենքի փոխանցմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի նախապատրաստմամբ։
գերմանիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38948896_75:0:1002:695_1920x0_80_0_0_97feb014919072f624cde01110c7749d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օլաֆ շոլց, գերմանիա, սպառազինություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
օլաֆ շոլց, գերմանիա, սպառազինություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի նաև հակամարտության ավարտից հետո. Շոլց
11:55 22.05.2023 (Թարմացված է: 12:10 22.05.2023) Շոլցի խոսքով՝ Արևմուտքի երկրները դեռ չեն քննարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, քանի որ հակամարտությունը չի ավարտվել:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ուկրաինան կշարունակի հակամարտության ավարտից հետո արևմտյան արտադրության սպառազինություն ստանալ։ Տեղեկությունը գերմանական «Welt» հեռուստաալիքին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ապագայում մենք նույնպես ստիպված կլինենք խոսել անվտանգության երաշխիքների մասին։ Դա պարզ է։ Անվտանգության այդ երաշխիքները ներառում են այն հարցը, թե ապագայում ինչ չափով ենք զինելու Ուկրաինային։ Պատերազմից հետո Ուկրաինան կհամալրվի արևմտյան արտադրության զենքով», - ասել է նա։
Շոլցն ավելացրել է, որ արևմտյան երկրները դեռ չեն քննարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, քանի որ հակամարտությունը չի ավարտվել:
Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։
Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենքի փոխանցմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի նախապատրաստմամբ։