00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ ԱԳ նախարարները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի որոշումը չեն ընդունել

© Sputnik / Алексей ВитвицкийԵվրամիության դրոշը Բրյուսելում
Եվրամիության դրոշը Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2023
Եվրամիության դրոշը Բրյուսելում
Բաժանորդագրվել
Պաշտոնական Բուդապեշտը ռազմական օգնությունը կապել է OTP բանկը «պատերազմի միջազգային հովանավորների» ուկրաինական ցուցակից հանելու պահանջի հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ԵՄ երկրների արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ չեն կարողացել որոշում կայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ԵՄ գործընկերների հետ խորհրդակցության ընդմիջման ժամանակ։
«Զենքի մատակարարման հետագա ֆինանսավորման մասին որոշում չի կայացվել։ Պատժամիջոցների մասին որոշում նույնպես չի կայացվել»,- խորհրդակցության ընդմիջմանը հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն։
ԱԳՆ ղեկավարի խոսքով` Բուդապեշտն Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը կապել է OTP բանկը «պատերազմի միջազգային հովանավորների» ուկրաինական ցուցակից հանելու պահանջի հետ և դեմ է արտահայտվել պատժամիջոցների 11-րդ փաթեթի մի շարք դրույթների։
Մայիսի 12-ին Սիյարտոն Ուկրաինայից պահանջել էր OTP բանկը հանել «պատերազմի միջազգային հովանավորների» ցանկից։ Ստոկհոլմում, որտեղ անցկացվում էր Եվրամիության նախարարական հանդիպումը, նա նախազգուշացրել էր, որ Հունգարիայի համար, որն ինքն էլ տնտեսական բարդ իրավիճակում է հայտնվել, դժվար կլինի օգնել Ուկրաինային, ինչպես նաև բանակցություններ վարել պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ, քանի դեռ OTP-ն ուկրաինական սև ցուցակում է:
ԵՄ–ն պնդում է` պատժամիջոցային ապրանքները ՌԴ հասնում են Կենտրոնական Ասիայից և Հայաստանից
Ավելի ուշ նա նշել էր, որ դրա պատճառով Հունգարիան չի աջակցի Ուկրաինային Խաղաղության եվրոպական հիմնադրամից 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշի հատկացմանը:
Մայիսի 4-ին Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը հունգարական OTP բանկային խումբը ներառել է «պատերազմի միջազգային հովանավորների» ցանկում, քանի որ այն շարունակում է աշխատել Ռուսաստանում:
Լրահոս
0