https://arm.sputniknews.ru/20230522/ekaterinburgum-anckacvel-e-aram-khachatrjani-120-amjakin-nvirvats-paratvon-59965427.html
Եկատերինբուրգում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն
Եկատերինբուրգում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն
Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են... 22.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-22T19:05+0400
2023-05-22T19:05+0400
2023-05-22T19:11+0400
արամ խաչատրյան
փառատոն
եկատերինբուրգ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59964366_0:167:1600:1067_1920x0_80_0_0_39355bb9a24b1018f45e908473dcfcad.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը:Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Հինգ օր շարունակ Եկատերինբուրգում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչև նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը:Արամ Խաչատրյանի ամենաշատ կատարվող, ինչպես նաև քիչ հայտնի ստեղծագործությունները ներկայացրել են Ուրալի ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերը, Խաչատրյան տրիոն, Ռուսաստանի և Հայաստանի հայտնի երաժիշտ-կատարողները։Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ: Ցուցադրությունը ուղեկցվել է կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմաշարով:Փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։
եկատերինբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/16/59964366_0:0:1424:1067_1920x0_80_0_0_f8d2498ff45201cd353abfaf227eab75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ խաչատրյան, փառատոն, եկատերինբուրգ, ռուսաստան
արամ խաչատրյան, փառատոն, եկատերինբուրգ, ռուսաստան
Եկատերինբուրգում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն
19:05 22.05.2023 (Թարմացված է: 19:11 22.05.2023) Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը:
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Հինգ օր շարունակ Եկատերինբուրգում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչև նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը:
Արամ Խաչատրյանի ամենաշատ կատարվող, ինչպես նաև քիչ հայտնի ստեղծագործությունները ներկայացրել են Ուրալի ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերը, Խաչատրյան տրիոն, Ռուսաստանի և Հայաստանի հայտնի երաժիշտ-կատարողները։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ: Ցուցադրությունը ուղեկցվել է կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմաշարով:
Փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։