https://arm.sputniknews.ru/20230521/salvadvori-futbvolajin-marzadashtum-hrmshtvoci-hetevanqvov-12-mard-e-zvohvel-59919994.html
Սալվադորի ֆուտբոլային մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 12 մարդ է զոհվել
Սալվադորի ֆուտբոլային մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 12 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Հրմշտոցի հետևանքով 90 ֆուտբոլասեր է տուժել։ 21.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-21T12:21+0400
2023-05-21T12:21+0400
2023-05-21T12:21+0400
սալվադոր
ֆուտբոլ
մարզադաշտ
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/15/59919335_0:84:1600:984_1920x0_80_0_0_1ff41eabf2492bfc994645681e08e30e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. 12 մարդ զոհվել է Սալվադորում «Կուսկատլան» ֆուտբոլային մարզադաշտում «Ալյանս» և ՖԱՍ թիմերի խաղի ժամանակ: Տեղեկությունը հայտնել է երկրի նախագահ Նայիբ Բուկելեի մամուլի ծառայությունը։Բացի այդ, հաղորդվում է մոտ 90 տուժած երկրպագուների մասին։«Առողջապահության նախարար Ֆրանցիսկո Ալաբին հայտնում է, որ մոտ 90 մարդու օգնություն է ցուցաբերվում «Կուսկատլանում» տեղի ունեցածի կապակցությամբ», - հավելել է մամուլի ծառայությունը:Մայրաքաղաքի մարզադաշտի մուտքերից մեկում հրմշտոցը, ոստիկանության տվյալներով, հրահրել են երկրպագուները, որոնք փորձել են հայտնվել տրիբունայում: Հանդիպումը դադարեցվել է: Սալվադորի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի պատճառը կեղծ տոմսերի վաճառքն էր։ Հիասթափված երկրպագուները փորձել են ուժով տրիբունաներ ներխուժել:Տեղական ԶԼՄ-ները, հղում անելով ականատեսներին, հայտնել են, որ ողբերգական իրադարձություններից առաջ ոստիկանությունը երկրպագուների դեմ մարզադաշտի մոտ արցունքաբեր գազ է կիրառել, ինչն էլ հրմշտոց է առաջացրել:
սալվադոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/15/59919335_89:0:1512:1067_1920x0_80_0_0_40c4cfb2613c07895958f1c979a4fa41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սալվադոր, ֆուտբոլ, մարզադաշտ, զոհ, տուժածներ
սալվադոր, ֆուտբոլ, մարզադաշտ, զոհ, տուժածներ
Սալվադորի ֆուտբոլային մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 12 մարդ է զոհվել
Հրմշտոցի հետևանքով 90 ֆուտբոլասեր է տուժել։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. 12 մարդ զոհվել է Սալվադորում «Կուսկատլան» ֆուտբոլային մարզադաշտում «Ալյանս» և ՖԱՍ թիմերի խաղի ժամանակ: Տեղեկությունը հայտնել է երկրի նախագահ Նայիբ Բուկելեի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, հաղորդվում է մոտ 90 տուժած երկրպագուների մասին։
«Առողջապահության նախարար Ֆրանցիսկո Ալաբին հայտնում է, որ մոտ 90 մարդու օգնություն է ցուցաբերվում «Կուսկատլանում» տեղի ունեցածի կապակցությամբ», - հավելել է մամուլի ծառայությունը:
Մայրաքաղաքի մարզադաշտի մուտքերից մեկում հրմշտոցը, ոստիկանության տվյալներով, հրահրել են երկրպագուները, որոնք փորձել են հայտնվել տրիբունայում: Հանդիպումը դադարեցվել է: Սալվադորի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի պատճառը կեղծ տոմսերի վաճառքն էր։ Հիասթափված երկրպագուները փորձել են ուժով տրիբունաներ ներխուժել:
Տեղական ԶԼՄ-ները, հղում անելով ականատեսներին, հայտնել են, որ ողբերգական իրադարձություններից առաջ ոստիկանությունը երկրպագուների դեմ մարզադաշտի մոտ արցունքաբեր գազ է կիրառել, ինչն էլ հրմշտոց է առաջացրել: