00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Georgian Airways-ը Վրաստանի նախագահին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին նշել է, որ Վրաստանի նախագահը հաճախ էր օգտվում իրենց ծառայություններից։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անցանկալի անձ է հայտարարել այն բանից հետո, երբ նախագահը բոյկոտել է ավիափոխադրողին և հրաժարվել նրա ծառայություններից։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ բոյկոտում է և այլևս չի օգտվելու վրացական Georgian Airways ավիաընկերության ծառայություններից, քանի որ այն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն։
Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին ասել է, Զուրաբիշվիլին պետք է ներողություն խնդրի Վրաստանի քաղաքացիներից անընդունելի հրապարակային հայտարարությունների համար։
«Նախագահը հաճախ է օգտվել մեր ծառայություններից, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այլևս չենք ծառայելու նրան»,- ասել է Գաիաշվիլին։
Նրա խոսքով` զարմանալի է, թե ինչպես կարող է նախագահը բոյկոտել սեփական երկրի ավիաընկերությունը, որը սեպտեմբերի 15-ին պաշտոնապես դառնում է 30 տարեկան և շատ բան է անցել պետության հետ։
«Ցանկացած վրացի ավելին է արել Վրաստանի համար, քան տիկին Զուրաբիշվիլին։ Դավաճան ծնված մարդը, ըստ ամենայնի, չի էլ զգում, թե ինչպես է դավաճանում մարդկանց, երկրի շահերը, իր հայրենիքը»,- ասել է ավիաընկերության հիմնադիրը։
Գաիաշվիլին նշել է, որ ավիաընկերությունը միշտ հանդես է եկել միասնության օգտին և ամեն ինչ արել է երկիրը մեկուսացումից փրկելու համար։ Նա հիշեցրել է, որ 2008 թվականի իրադարձություններից հետո վրացի օդաչուները, չնայած լիզինգային և ապահովագրական ընկերությունների կտրուկ մերժմանը, թռիչքներ են իրականացրել աշխարհի շատ երկրներ և տեղափոխել քաղաքական գործիչների, դիվանագետների և լրագրողների, ինչը «գործնականում փրկել է երկիրը մեկուսացումից»։
ԵՄ–ն ափսոսանք է հայտնում ՌԴ-ի ու Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման կապակցությամբ
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցում հայտարարել էր Georgian Airways ավիաընկերությանը բոյկոտելու մասին։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։ Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը մայիսի 19-ին վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Դա 4 տարվա ընթացքում Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթն էր։ Մայիսի 20-ին Վրաստանի ազգային ավիափոխադրող Georgian Airways-ը սկսեց ուղիղ չվերթներ իրականացնել։ Հունիսից ռուսական Red Wings ավիաընկերությունը կսկսի թռիչքները դեպի Վրաստան։
Լրահոս
0