00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց հայտարարեցին ՀՀ կառավարության մոտ

Բաժանորդագրվել
Նրանք մտադիր են կառավարության շենքի մոտ մնալ այնքան ժամանակ, մինչև զոհված զինծառայողի մորն ազատ արձակեն։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ի աջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ակցիա իրականացնող քաղաքացիներն անժամկետ նստացույց հայտարարեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել նրան։
Նրանք այսօր որոշեցին բողոքի ակցիա իրականացնել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատավոր Ժորա Չիչոյանը ՀՀ վարչապետ Աշոտ Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց միացած քաղաքացիները երթով անցան Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների մոտով և խնդրանքով դիմեցին դեսպաններին, որպեսզի արձագանքեն զոհված զինծառայողի մոր կալանավորմանը։ Նրանք բողոքի երթի ժամանակ հրապարակային կոչով դիմեցին նաև Գայանե Մարտիրոսյանին` հորդորելով դադարեցնել հացադուլը։
«Մնալու ենք այնքան, մինչև Գայանե Հակոբյանն ազատ արձակվի։ Մենք այս ապօրինի դատական համակարգի դեմ ենք պայքարում, չեմ կարողանում հասկանալ իրավապահ համակարգի գործելաոճը, ինչպես է ենթարկվում այս իշխանությանը»,- հայտարարեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նա ընդգծեց, որ այլ կտրուկ գործողություններ ևս ունեն նախատեսած, բայց չեն ցանկանում բարձրաձայնել։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Լրահոս
0