00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՛չ ասենք զիջումներին. սահմանամերձ Կոռնիձորում բազմամարդ հանրահավաք է մեկնարկել

© Sputnik / Sara GalstyanՍահմանամերձ Կոռնիձորում բազմամարդ հանրահավաք է մեկնարկել
Սահմանամերձ Կոռնիձորում բազմամարդ հանրահավաք է մեկնարկել - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2023
Սահմանամերձ Կոռնիձորում բազմամարդ հանրահավաք է մեկնարկել
Բաժանորդագրվել
Արցախից ևս միացել են ակցիային և երթով շարժվել դեպի Շուշիի մատույցներ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Սահմանամերձ Կոռնիձորում՝ Հակարի կամրջի մոտ, մեկնարկել է «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության հանրահավաքը։

«Մենք հավաքվել ենք, որպեսզի ո՛չ ասենք զիջումներին, որոնք պարտադրում են մեզ։ Վերահաստատենք, որ մենք մնում ենք Հայաստանի և Արցախի տերը, ներկայացնենք ապրելու և պայքարելու մեր կամքը», - հայտարարեցին հանրահավաքի կազմակերպիչները:

Մարդիկ եկել են պաստառներով, որոնց վրա գրված է. «Բացեք կյանքի ճանապարհը», «Ազատ Արցախը ողջունելու է մեզ», Հայաստան, Արցախ` 1 մարմին, 1 հոգի», «Չկա խաղաղություն, քանի բռնագրավյալ են Շուշին և Հադրութը»։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները ոտքով բավական երկար ճանապարհ են անցել, որպեսզի հասնեն Հակարի կամրջի մոտ։
Կազմակերպիչները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ևս միացել են ակցիային և երթով շարժվել դեպի Շուշիի մատույցներ։
«Բոլոր այն փաստաթղթերը, որոնք մեզ պարտադրված են լինում և մենք ընդունում ենք, առ ոչինչ է, դա անարժեք թուղթ է։ Մենք չենք համակերպվելու այդ ամենի հետ։ Ինքը (Նիկոլ Փաշինյան. խմբ) մեր ժողովրդի տեսակետը չի արտահայտում, մեր տեսակետը չի փոխանցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ այս հանրահավաքը ասվածի ապացույցն է։
Նշենք, որ հանրահավաքին ներկա են նաև ընդդիմադիր պատգամավորներն ու Սյունիքի հոգևոր հայրերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Լրահոս
0