https://arm.sputniknews.ru/20230520/majr-atvori-divanapety-pataskhanel-e-nikvol-pashinjanin-59880747.html
Մայր աթոռի դիվանապետը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Մայր աթոռի դիվանապետը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի: 20.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-20T12:35+0400
2023-05-20T12:35+0400
2023-05-20T12:49+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եկեղեցի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1252/04/12520476_0:0:1050:591_1920x0_80_0_0_c3cd9639c7e60544759a9278c2ab6a94.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան։ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսպես է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հայտարարությանը։Վարչապետը երեկ Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է կուսակցություն ստեղծել ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալել։Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, լավ չեն Աստծո հետ. ՓաշինյանՀիշեցնենք՝ ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1252/04/12520476_18:0:943:694_1920x0_80_0_0_d3dc56a7f23bcaed7c6336cae9cebc62.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եկեղեցի
հայաստան, նիկոլ փաշինյան, եկեղեցի
Մայր աթոռի դիվանապետը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
12:35 20.05.2023 (Թարմացված է: 12:49 20.05.2023) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան։ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսպես է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հայտարարությանը։
Վարչապետը երեկ Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը
հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է կուսակցություն ստեղծել ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալել։
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- Sputnik Արմենիային ասաց Մայր աթոռի դիվանապետը։
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը
ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ
շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: