https://arm.sputniknews.ru/20230520/hhn-gjutararneri-mijazgajin-federaciaji-hvovanu-nerqvo-nvou-hau-neri-mrcujt-kanckacni-59696018.html
ՀՀ–ն գյուտարարների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո «նոու-հաու»-ների մրցույթ կանցկացնի
ՀՀ–ն գյուտարարների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո «նոու-հաու»-ների մրցույթ կանցկացնի
Sputnik Արմենիա
IFIA-ն համախմբում է գիտական և ինժեներական գյուտեր մշակողներին։ Հայաստանը ֆեդերացիայում կներկայացնի Ճարտարապետաշինարարական համալսարանը, որն առաջիկա ամիսներին... 20.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-20T09:55+0400
2023-05-20T09:55+0400
2023-05-20T09:55+0400
հայաստան
համալսարան
գիտնական
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59696198_0:93:1024:670_1920x0_80_0_0_7cf5571d15282459fec3db587e14de64.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կդառնա գյուտարարական ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (IFIA) անդամ։«Համալսարանի միջոցով այդ ֆեդերացիայի հասանելիություն կստանա ամբողջ հանրապետությունը՝ ինժեներների և գիտնականների համար մի շարք առավելություններով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր Վարդգես Գրիգորյանը, որը ղեկավարում է համալսարանի շինարարության արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնը։Փետրվարին Գրիգորյանի նախագիծը (ամրաններ հավաքելու ֆիքսատոր, որը թույլ է տալիս այն ճիշտ մակարդակի վրա դնել) արծաթե մեդալ ստացավ Քուվեյթի գիտական ակումբի ցուցահանդեսում, որը, որպես IFIA-ի անդամ, գյուտերի միջազգային ստուգատես անցկացրեց: Դրանից հետո IFIA-ի նախագահությունը համալսարանին առաջարկեց ֆեդերացիայի անդամ: Համալսարանի պատվիրակությունը նաև Ժնևում կայանալիք ֆեդերացիայի տարեկան ժողովին մասնակցելու հրավեր է ստացել։Ֆեդերացիան գրախոսվող գիտական ամսագրեր ունի, որտեղ հայ հետազոտողները կկարողանան ավելի հեշտ հրատարակել իրենց հոդվածները՝ առանց հավելյալ վճարի և հերթի: «Հայ հետազոտողները նաև ֆեդերացիայի փակ տեղեկատվական ռեսուրսներում տեղադրված նախագծային տվյալների հասանելիություն կստանան»,– հավելեց Գրիգորյանը:Համալսարանի ասպիրանտ Աշոտ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսում են մրցույթներ անցկացնել, նախ՝ ազգային, ապա նաև միջազգային՝ 10-20 երկրների մասնակցությամբ:«Եթե մենք այդ միջոցառումները հաջող անցկացնենք, մեր անդամակցությունը ֆեդերացիային վերջնականապես կհաստատվի, և հետագա միջազգային միջոցառումները մենք կանցկացնենք արդեն ֆեդերացիայի ակտիվ աջակցությամբ: Սա գիտնականների աշխատանքները համաշխարհային մակարդակով ներկայացնելու նոր հնարավորություն է»,- ասաց Գրիգորյանը։Մոտ ապագայում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կսկսի նախագծերի հայտերի ընդունումը (սկզբում՝ ազգային մակարդակով): Նախագծերը կարող են վերաբերել ոչ միայն շինարարական տեխնոլոգիաներին. դրանք կընդունվեն առանց ոլորտային սահմանափակումների։«Ռոսատոմը» կարող է «Նաիրիտում» արտադրություն բացել. դա կօգնի՞ գործարանի վերաբացմանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/10/59696198_0:78:1024:847_1920x0_80_0_0_fc7ff7408c61251f38ad1967b38599f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, համալսարան, գիտնական, մրցույթ
հայաստան, համալսարան, գիտնական, մրցույթ
ՀՀ–ն գյուտարարների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո «նոու-հաու»-ների մրցույթ կանցկացնի
IFIA-ն համախմբում է գիտական և ինժեներական գյուտեր մշակողներին։ Հայաստանը ֆեդերացիայում կներկայացնի Ճարտարապետաշինարարական համալսարանը, որն առաջիկա ամիսներին նախագծերի ցուցահանդեսներ կանցկացնի՝ ազգային, ապա նաև միջազգային:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կդառնա գյուտարարական ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (IFIA) անդամ։
«Համալսարանի միջոցով այդ ֆեդերացիայի հասանելիություն կստանա ամբողջ հանրապետությունը՝ ինժեներների և գիտնականների համար մի շարք առավելություններով»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր Վարդգես Գրիգորյանը, որը ղեկավարում է համալսարանի շինարարության արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնը։
Փետրվարին Գրիգորյանի նախագիծը (ամրաններ հավաքելու ֆիքսատոր, որը թույլ է տալիս այն ճիշտ մակարդակի վրա դնել) արծաթե մեդալ ստացավ Քուվեյթի գիտական ակումբի ցուցահանդեսում, որը, որպես IFIA-ի անդամ, գյուտերի միջազգային ստուգատես անցկացրեց: Դրանից հետո IFIA-ի նախագահությունը համալսարանին առաջարկեց ֆեդերացիայի անդամ: Համալսարանի պատվիրակությունը նաև Ժնևում կայանալիք ֆեդերացիայի տարեկան ժողովին մասնակցելու հրավեր է ստացել։
«Հիմա մենք պատրաստվում ենք նման նախագծերի ցուցահանդեսներ և մրցույթներ անցկացնել։ Քանի որ դրանք անցկացվելու են IFIA-ի հովանու ներքո, հյուրերի թվում կարող են լինել նաև հայտնի ինժեներներ և գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ: Քուվեյթում կայացած մրցույթին, որտեղ մենք մասնակցել ենք, նրանք ներկա էին»,-նշեց Գրիգորյանը։
Ֆեդերացիան գրախոսվող գիտական ամսագրեր ունի, որտեղ հայ հետազոտողները կկարողանան ավելի հեշտ հրատարակել իրենց հոդվածները՝ առանց հավելյալ վճարի և հերթի: «Հայ հետազոտողները նաև ֆեդերացիայի փակ տեղեկատվական ռեսուրսներում տեղադրված նախագծային տվյալների հասանելիություն կստանան»,– հավելեց Գրիգորյանը:
Համալսարանի ասպիրանտ Աշոտ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսում են մրցույթներ անցկացնել, նախ՝ ազգային, ապա նաև միջազգային՝ 10-20 երկրների մասնակցությամբ:
«Եթե մենք այդ միջոցառումները հաջող անցկացնենք, մեր անդամակցությունը ֆեդերացիային վերջնականապես կհաստատվի, և հետագա միջազգային միջոցառումները մենք կանցկացնենք արդեն ֆեդերացիայի ակտիվ աջակցությամբ: Սա գիտնականների աշխատանքները համաշխարհային մակարդակով ներկայացնելու նոր հնարավորություն է»,- ասաց Գրիգորյանը։
Մոտ ապագայում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կսկսի նախագծերի հայտերի ընդունումը (սկզբում՝ ազգային մակարդակով): Նախագծերը կարող են վերաբերել ոչ միայն շինարարական տեխնոլոգիաներին. դրանք կընդունվեն առանց ոլորտային սահմանափակումների։