00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի «թոփ-մենեջերը» շունչ քաշելու ժամանակ է խնդրում

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՎլադիմիր Զելենսկին ու Ջո Բայդենը
Վլադիմիր Զելենսկին ու Ջո Բայդենը - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Բաժանորդագրվել
Ուկրաինայի ԶՈւ–ի՝ դեռևս ձմեռվանից գովազդվող «հակահարձակումը» անսպասելի շրջադարձ արեց։ Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարը «Մեծ յոթնյակի» իր տերերին հանկարծ խնդրեց խաղաղության գագաթնաժողով անցկացնել և քննարկել իր «խաղաղ ծրագիրը»։ Այդ մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Հիրոսիմայում այսօր սկսվում է G7-ի հանդիպումը, և հավանականություն կա, որ այնտեղ իրոք ինչ-որ խաղաղության ներքին թեմա կլինի, չնայած դրա իմաստն առայժմ անհասկանալի է մնում։ Կիևի ցանկություններն առանց Ռուսաստանի քննարկելը պարզապես զրույցներ են հօգուտ աղքատների։
«Մեծ յոթնյակի» առաջնորդները կարող են ցանկացած որոշում կայացնել և դրույթներ ընդունել, միայն թե Մոսկվայի գործողությունների վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենա։ Արևմուտքի առաջատար քաղաքական գործիչները նման իրավիճակում նմանվելու են մեր խեղճ էմիգրանտներին․ նրանք էլ են սիրում հանդիպել ինչ-որ գագաթնաժողովների ընթացքում, քննարկել, թե ինչ պետք է անեն Ռուսաստանի հետ, որոշումներ կայացնել, սակայն ոչ ոք նրանց չի լսում, և նրանց հռչակած դրույթները ոչ մեկին պետք չեն։
Իրականում Զելենսկու հայտարարությունը պարզապես օգնության աղաղակ է։ Նրա «տարօրինակ պատերազմը», կարծես, վերջնականապես քամել է Ուկրաինան։ Երկրի՝ ԽՍՀՄ-ի երբեմնի ամենահարուստ հանրապետության տնտեսությունն այլևս գոյություն չունի։ Փոխարենը միայն պարտքեր են, որոնք պետք կլինի վճարել անգամ մի քանի սերունդ հետո։ Իսկ չէ՞ որ ժամանակին այնտեղ ամենայն լրջությամբ հավատում էին, որ Մոսկվայից ազատվելով` ապրելու են «ինչպես Ֆրանսիայում»։
Տնտեսությունն էլ դեռ ոչինչ։ Վերջանում է պետության գլխավոր ռեսուրսը՝ դրա քաղաքացիները։ Ուկրաինայից 5,5 միլիոն միայն աշխատունակ ուկրաինացի է հեռացել։ Ընդ որում, այդ քաղաքացիները տարել են իրենց խնամյալներին՝ երեխաներին և ծնողներին։ Ստացվում է, որ միայն մեկ տարվա ընթացքում «գլուխն առել–փախել է» Ուկրաինայի մինչպատերազմյան բնակչության գրեթե մեկ երրորդը։ Եվս մի քանի միլիոն էլ երգ ու պարով անցել են Ռուսաստան՝ իրենց հետ վերցնելով իրենց գյուղերն ու քաղաքները։ Եվ դա չհաշված բուն բանակի կորուստները․ Ամերիկայում կարծում են, որ մեկ տարվա ընթացքում ուկրաինական զինուժի ավելի քան երեք հարյուր հազար զինծառայող է զոհվել։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում նախկին Ուկրաինական ԽՍՀ–ի հետ, Ամերիկայի հետ բարեկամության դասական օրինակ է: Նրա հետ թշնամանալը, իհարկե, տհաճ է, բայց ընկերանալը պարզապես մահացու է։ Ընդ որում, վերջին երեսուն տարիներին ամերիկացիները դա բացահայտ ցուցադրում էին ամբողջ աշխարհին։
Վաշինգտոնը կատաղած է. Կիևը ձգձգում է հակահարձակումը
Ուկրաինան նույնպես նրանք Աֆղանստան սարքեցին, միայն թե այնտեղ ավելի խորամանկ ձևով մտան՝ գնելով էլիտան և հեղաշրջում կազմակերպելով 2014 թվականին։ Ուկրաինացիները, ինչպես նրանց բնորոշ է, կարծում էին, որ կկարողանան գերազանցել քեռի Սեմին՝ և՛ օգուտ կքերեն, և՛ ոչնչացումից կխուսափեն։ Բայց այդպես չեղավ. նրանց դեմ չափազանց փորձառու տղաներ էին խաղում։
Արդյունքում Ուկրաինան այսօր ավերակ է դարձել, իսկ դրա թոփ-մենեջերը տերերից շունչ քաշելու ժամանակ է խնդրում․ նա այլևս պատերազմելու մարդ չունի։ Թե՛ հակահարձակման հետաձգումը, թե՛ խաղաղության ծրագիրը, թե՛ խաղաղ գագաթնաժողովի մասին խնդրանքը նույն օպերայից են։
Սակայն ամերիկյան տերերը Զելենսկուն հենց այնպես բաց չեն թողնի։ Նրանց կարծիքով` Ուկրաինան դեռ կարելի է օգտագործել, առավել ևս, որ Եվրոպայում դեռ ոչ բոլոր նպատակներին են հասել։
Վաշինգտոնի այդ նպատակները դեռևս 2015 թվականին՝ Կիևում հեղաշրջումից հետո, հասկանալի շարադրել էր քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանը՝ հայտնի Stratfor վերլուծական կենտրոնի հիմնադիրը։ Իրենց գերակայությունը պահպանելու համար, գրում էր նա, ամերիկացիներին պետք է շտապ խզել Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունները։
Ստորջրյա մալուխները հարվածի տակ են․ Արևմուտքը Ռուսաստանից վախենալու ևս մեկ պատճառ է գտել
Այս կետն արդեն կատարված է։ Սկզբում հակամարտության բորբոքումն էր Ուկրաինայում, ապա «Հյուսիսային հոսքերի» պայթյունը, Գերմանիային շանտաժ անելը՝ Կիևի ռեժիմին զենք մատակարարելու համար, և թագն ու պսակը՝ գերմանական տանկերը Դոնբասում։
Իսկ հիմա, ըստ Ֆրիդմանի ծրագրի, ամերիկացիները պետք է Գերմանիայի և Ռուսաստանի միջև բուֆերային գոտի ստեղծեն՝ միացնելով լիմիտրոֆային տարածքները, որոնք պատրաստ են պատերազմել Ռուսաստանի դեմ։ Դա Միջծովքի տխրահռչակ նախագիծն է. ամերիկացիներն ուզում են այնտեղ միավորել մերձբալթյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան և անգամ Բելառուսը՝ լեհերի նրբազգաց վերահսկողությամբ։
Իսկ դա նշանակում է, որ Եվրոպայի արևելքը կկրկնի անկախ Ուկրաինայի ճակատագիրը․ ամերիկացիները ճիշտ նույն կերպ ավերակի կվերածեն նաև այն։
Այսօր ամերիկացիներն իրենց դաշնակիցներին և ընկերներին «ուկրաինաների» են վերածում՝ պատերազմից քայքայված, ստորացված, պատառոտված տարածքների։
Արևմուտքը բանկային ճգնաժամի մեջ է. ՌԴ-ն խաղաղ նավահանգիստ է դառնում տնտեսական փոթորկի մեջ
Խորհրդանշական է, որ G7-ի համաժողովը Հիրոսիմայում է անցկացվում։ Դա լավ հիշեցում է բոլոր երկրների համար, թե ինչ կարելի է սպասել Վաշինգտոնից։
Լրահոս
0