Քերոբյանն ու Գեգինատը քննարկել են գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմների հարցը
17:22 19.05.2023 (Թարմացված է: 17:24 19.05.2023)
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը
Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Բաժանորդագրվել
Գիտական հաստատությունների այլընտրանքային ֆինանսավորումը թույլ կտա ավելի ակտիվ զբաղվել կիրառական հետազոտություններով, ինչն էլ կավելացնի տնտեսական աճի ներուժը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմներին և գիտություն-տնտեսություն համակարգված կապին վերաբերող մի շարք հարցեր են քննարկվել այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել այն գործիքակազմին, որը կապահովի պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերումից մինչև տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացների իրականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քերոբյանն ու Գեգինատը խոսել են նաև գյուտերի և տեխնոլոգիաների առևտրայնացման շրջանակում բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտների զարգացման առաջնահերթությունների մասին։
Անդրադարձել է արվել գիտական հաստատությունների այլընտրանքային ֆինանսավորման ապահովմանը։ Զրուցակիների կարծիքով` դրա արդյունքում հաստատություններն ավելի ակտիվ կզբաղվեն կիրառական հետազոտություններով, դա էլ կավելացնի տնտեսական աճի ներուժը։
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը
Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն