00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր ձախողումների հիմքն ու Ադրբեջանի անպատժելիության պատճառը` երաշխիքների բացակայություն

Եռակողմ հանդիպում Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Եռակողմ հանդիպում Բրյուսելում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայ-ադրբեջանական բանակցությունների՝ Բրյուսելում սկսված փուլը շարունակվում է Մոսկվայում, բայց խոստովանենք՝ քչերն են հիմնարար արդյունք ակնկալում։
Եվ պատճառը ոչ թե մեր ավանդական հոռետեսությունն է, այլ ցանկացած համաձայնագրի ամենակարևոր բաղկացուցիչի բացակայությունը։ Իսկ այդ պարտադիր բաղադրիչը հուսալի երաշխիքներն են։ Դրանք չեն եղել ո՛չ 90-ականներին, երբ ոմանց կողմից մինչև այժմ տարածվող լեգենդի համաձայն տևական խաղաղություն հաստատելու հրաշալի, բայց մեր կողմից բաց թողնված հնարավորություն գոյություն ուներ, ո՛չ էլ հիմա, երբ եվրոպացի որոշ պաշտոնյաներ պնդում են, թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իրական հեռանկար կա։ Կարդացե՞լ եք Շառլ Միշելի մեկնաբանությունները բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ։ Գոնե մի պարբերություն, մի նախադասություն կա՞ երաշխիքների մասին։
«Այս աշխարհում երաշխիքներ չկան, կան միայն հնարավորություններ». ժամանակին իրավացիորեն փաստում էր ամերիկյան բանակի գեներալ, ֆելդմարշալ Դուգլաս Մաքարթուրը։ Եվ քանի որ հայկական կողմի հնարավորությունները պատերազմական պարտությունից հետո շատ սուղ են, ստիպված ենք ապավինել միայն երաշխիքներին։ Այնինչ, Ադրբեջանի գլխավոր զենքը բոլորովին էլ թուրքական «Բայրաքթարները» չեն, այլ հենց միջազգային երաշխիքների բացակայությունը, որի պայմաններում կարող ես փակել Արցախի ճանապարհը, երբ սիրտդ ուզի, կարող ես ցանկացած պահի սահմանային անցակետ տեղադրել և անպատիժ մնալ. պայմանավորվածությունների կատարումն ապահովող երաշխիքներ չկան՝ արա ինչ ուզում ես։
Մենք էլ մշտապես կենտրոնանում ենք ոչ թե երաշխիքների, այլ Ադրբեջանի գործողությունների անօրինականությունն ապացուցելու վրա։ Եվ դա ստացվում է։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ Ադրբեջանն իրավունք չունի շրջափակելու Արցախը։ Բայց Ադրբեջանն այդ պարտադիր որոշումն այդպես էլ բանի տեղ չի դրել։ Ինչո՞ւ։ Որովհետև Իլհամ Ալիևը հրաշալի գիտի, որ դատարանի որոշումը կատարելու բացարձակ ոչ մի երաշխիք չկա, Ադրբեջանի վրա ազդելու ոչ մի միջոց չկա։ Հենց ՄԱԿ-ի այդ դատարանի կայքում է գրված, որ եթե կողմերից մեկը չի կատարում իր նկատմամբ կայացրած վճիռը, մյուս կողմը կարող է ընդամենը մի բան անել՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Իսկ թե ինչ կորոշի այդ խորհուրդը, Աստված գիտի։ Իր հնարավորություններն էլ են խիստ սահմանափակ, որովհետև ՄԱԿ-ը զինված ուժեր չունի։ Բայց կարող էր ունենալ։
1944 թվականին, երբ Երկրորդ աշխարհամարտը դեռ չէր ավարտվել, հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարող երեք տերությունների՝ Խորհրդային Միության, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հավաքվել էին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Դումբարթոն-Օքս կոչվող առանձնատանը՝ քննարկելու Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման հարցը։ Խորհրդային կողմը ներկայացրեց Իոսիֆ Ստալինի առաջարկը՝ ՄԱԿ-ը պետք է ունենա իր ռազմաօդային ուժերը միջազգային պայմանավորվածությունների և կանոնների խախտողներին սաստելու համար։ Սովետը կանխատեսում էր, որ առանց զինված ուժերի ՄԱԿ-ը դատարկ ու չաշխատող մարմին է դառնալու։ Համաձայնե՛ք, այդ կանխատեսումը լիովին արդարացավ, քանզի այսօր քաղաքագետների մեծ մասը փաստում է՝ ձնեմարդուց կամ լոխնեսյան հրեշից աշխարհում ավելի շատ են վախենում, քան ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի պարտադրած որոշումներից։
Այո՛, Ստալինի առաջարկը չանցավ, որովհետև դրան կտրականապես դեմ էր Չերչիլը։ Եվ հիմա ՄԱԿ-ի հովանու տակ գործում են ընդամենը տարբեր երկրների խաղաղապահ ստորաբաժանումները։ Իսկ, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, խաղաղապահները, եթե նույնիսկ զենք են կրում, իրավունք ունեն միայն պաշտպանվելու, երբ հարձակվում են անմիջականորեն իրենց վրա։ Սովորաբար նրանք ընդամենը հետևում են հրադադարի պահպանմանը, ինչը ոչ միշտ է հաջողվում։ Օրինակ`Սոմալիում խաղաղապահները չկարողացան դադարեցնել քաղաքացիական պատերազմը, իսկ Ռուանդայում հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին, և երկնագույն սաղավարտներով զինվորները բացարձակ ոչինչ չկարողացան անել։
Այսօր Հայաստանը փաստորեն հրաժարվել է արցախցիների անվտանգության երաշխավորը լինելուց և լրիվ իջեցրել է իր ակնկալիքների նշաձողը՝ երկրի ղեկավարի մակարդակով հայտարարելով. «էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե Հայաստանը՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Բայց ոչ ոք չի կարողանում ստիպել Ադրբեջանին պաշտոնապես և հրապարակավ ճանաչել այդ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Ու բավական տհաճ պատկեր է ստեղծվել՝ մենք Ռեյկյավիկում շտապեցինք պաշտոնապես հայտարարել, որ ճանաչում ենք Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, իսկ Բաքվից երբեք չլսեցինք ոչ մի բառ մեր 29 հազար 800-ի մասին։
Միանգամից հիշեցի Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», որում հերոսուհիներից մեկը՝ Կատերինա Իվանովնան, իր մրցակցուհու՝ Գրուշենկայի համակրանքը շահելու համար երեք անգամ համբուրում է նրա ձեռքը՝ ակնկալելով, որ դիմացինն էլ նույնը կանի։ Բայց Գրուշենկան նենգ ու խորամանկ ժպիտով ասում է. «Ա՛յ, դուք իմ ձեռքը համբուրեցիք, իսկ ես ձերը չեմ համբուրի։ Էդպես էլ կմնաք ու կտանջվեք»։ Էստեղից եզրակացություն՝ նախ երաշխիքներ ունեցիր, որ դիմացինդ կճանաչի քո 29 հազար 800-ը, հետո նոր ճանաչիր դիմացինիդ տարածքային ամբողջականությունը։
Շառլ Միշել - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանող փաստաթուղթ կա. մասնագետները հակադարձում են Միշելին
Լրահոս
0