00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանով դեպի Հնդկաստան. 1,5 դար անց Ռուսաստանը վերականգնում է երկաթուղային նախագիծը

© Fotolia / Harald BiebelԵրկաթգիծ
Երկաթգիծ - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Երկաթգիծ
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիի հեղինակը նշում է, որ Կրեմլի համար խիստ կարևոր է Ասիայի ուղղությամբ տրանսպորտային հուսալի միջանցքի կառուցումը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կայուն իրավիճակ լինի այն տարածաշրջանում, որով անցնում է միակ ճյուղը։
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
2023 թվականի մայիսի 17-ն անպայման կընդգրկվի նորագույն պատմության մեջ որպես իսկապես պատմական իրադարձության օր, որի մասին հնարավոր է` նույնիսկ առանձին գլուխ գրվի մասնագիտացված համալսարանների տնտեսագիտության դասագրքում։ Այդ օրը Վլադիմիր Պուտինն իրանցի գործընկերոջ` Էբրահիմ Ռայիսիի հետ տեսակապի ձևաչափով ազդարարեց Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի շինարարության մեկնարկը: Այս նախագիծը մոտ ապագայում իրականություն կդարձնի վերջին մեկուկես դարում Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքական առաջնորդների երազանքը։
Այդ իրադարձությունից առաջ Թեհրանում ռուսական քաղաքական դեսանտ էր իջել` ի դեմս փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալի և Մաքսային ծառայության ղեկավարի: Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ նույն նախագծի շրջանակում արդեն հաջորդ շաբաթ Իրան կժամանի ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան:
Ռեշտ-Աստարա հատվածի երկարությունն ընդամենը 162 կիլոմետր է, և այն ամբողջությամբ անցնում է Իսլամական Հանրապետության տարածքով, սակայն թվերի թվացյալ համեստությունը թող որևէ մեկին չմոլորեցնի:
Երևանի շանսը. ինչու է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն անհրաժեշտ Հայաստանին
Անդրկովկասյան (այն ժամանակ Փոթի-Թիֆլիս) երկաթուղու շինարարությունը սկսվեց 1865 թվականին։ Ալեքսանդր II ցարն ու նրա իրավահաջորդները համառորեն ձգտում էին Կովկասի լեռների միջով ճանապարհ գցել դեպի հարավ՝ առաջնորդվելով այդ ժամանակների համար խելագար երազանքով, այն է` Ռուսաստանն ու հեռավոր Պարսկաստանը միացնել ուղիղ ցամաքային միջանցքով։ Նախագծի կարևորության մասին է վկայում այն փաստը, որ շինարարությունը չդադարեց Առաջին համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում, 1917 թվականի հեղափոխության ժամանակ պողպատե ճանապարհները հասան Սոչի, թեքվեցին դեպի Հայաստան և գնացին դեպի Թուրքիա ու համարյա Բաքու։
Հեղափոխությունից հետո բոլշևիկները եռապատկված եռանդով գործի անցան։ Արդեն 1925-ին մայրուղին հասավ հայկական Լենինական, վրացական Ծղալտուբո, 1940-ին երթուղու գծում հայտնվեցին օսական Ցխինվալը և աբխազական Սուխումը, իսկ 1949-ին վիթխարի շինարարությունն ավարտվեց Ադլերում խոշոր կայարանի բացմամբ։ Ճանապարհը ստացավ Անդրկովկասյան անվանումը։ 1991 թվականին երկաթուղու քարտեզի վրա ծայրամասային կետեր մնացին Հայաստանի «Լենինական» և Ադրբեջանի «Նախիջևան» և «Լենքորան» կայանները։
Այժմ շատ են խոսում Մոսկվայի և Պեկինի մերձեցման մասին՝ անարդարացիորեն անտեսելով Իրանի հետ գործընթացները։ Անցյալ տարվա դեկտեմբերին ամերիկյան «Bloomberg»-ը հիստերիա էր բարձրացրել, որ Մոսկվան ու Թեհրանը միանգամից մի քանի տրանսպորտային միջանցք են կառուցում: Հանկարծ պարզվեց, որ պարսիկները, որոնք վաղուց և ամուր նստած էին ԱՄՆ-ի և ամբողջ ժողովրդավարական աշխարհի պատժամիջոցների տակ, ստախանովյան տեմպերով երկաթե ճյուղը տանում են դեպի հարավ՝ Բենդեր Աբբաս և Չաբահար նավահանգիստներ։ Շինարարությունն ավարտվելուն պես Ռուսաստանից հնարավոր կլինի ուղիղ հասնել նույնիսկ ոչ թե Թեհրան, այլ անմիջապես հնդկական Մումբայի նավահանգիստ, որն ամբողջ Ասիայի խոշորագույն լոգիստիկ հանգույցներից է:
Հենց այդ պատճառով է, որ երկաթուղային չափանիշներով չնչին երկարությամբ ճանապարհի վերջին հատվածի շինարարությունն այդքան կարևոր է դառնում։
Այստեղ անհրաժեշտ է կովկասյան մի քանի նրբություն ավելացնել։
Նախ` հասկանալի է դառնում Մոսկվայի դիվանագիտական համառությունը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտարարի դեր է ստանձնել։ Կրեմլի համար խիստ կարևոր է Ասիայի ուղղությամբ տրանսպորտային հուսալի միջանցքի կառուցումը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կայուն իրավիճակ լինի այն տարածաշրջանում, որով անցնում է միակ ճյուղը։ Երկրորդ՝ ճանապարհի այն հատվածը, որն անցնում է Վրաստանով, մինչ օրս չի օգտագործվում։ Թբիլիսին, իհարկե, դաշնակից չէ, բայց մեկուկես տարվա ընթացքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ այդպես էլ չսահմանեց, իսկ Վլադիմիր Պուտինը վերջերս որոշեց վերականգնել երկրների միջև ավիացիոն հաղորդակցությունը։ Հատկանշական է, որ Սալոմե Զուրաբիշվիլին դա սադրանք անվանեց, բայց խորհրդարանն անտեսեց նրա կարծիքը։ Այնպես որ ռեզերվում է նաև թուրքական Էրզրում տանող վրացական տարանցումը, բայց այդ մասին կխոսենք մի ուրիշ անգամ:
Ոչ պատահական պատահականությունների շարքին պետք է ավելացնել նաև այն փաստը, որ 2022 թվականի արդյունքներով Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը պատմական նոր ռեկորդ է սահմանել։ Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը վերջերս հայտնել է, որ տարվա ընթացքում ցուցանիշներն աճել են 15 տոկոսով, իսկ ընդհանուր արժեքը գերազանցել է 4,5 միլիարդ դոլարը:
Վերջում ավելացնենք, որ այժմ Ռուսաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումն իրականացվում է երկար, ոլոր–մոլոր ճանապարհով՝ նավերը դուրս են գալիս Բալթյան նավահանգիստներից, Հյուսիսային ծովով անցնում Ֆրանսիայի, Իսպանիայի կողքով, հետո հատում Միջերկրական ծովն ու Սուեզի ջրանցքը. Մումբայի նավահանգիստ հասնելու համար ավելի քան 14 հազար կիլոմետրանոց ճանապարհ են անցնում, որը տևում է միջինը 40 օր: Հենց որ բացվի Կովկասով և Իրանով կարճ, էժան և ուղիղ ճանապարհը, երթուղու երկարությունը կդառնա երեք հազար կիլոմետր:
Լրահոս
0