Ինչո՞վ են կապված Պասկևիչն ու Հայաստանը. գեներալի ծննդյան օրն է
© Sputnik / Asatur YesayantsՆորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում ծաղիկներ են խոնարհել գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին
Նորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում ծաղիկներ են խոնարհել գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Երևանում նշել են ականավոր զորահրամանատար Իվան Պասկևիչի՝ կոմս Էրիվանսկու ծննդյան օրը:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մայրաքաղաքի գեղատեսիլ Նորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում այսօր ծաղիկներ էին դնում գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին: Ռուս զորավարի հուշարձանը կերտված է հայկական բազալտից։ Պատմության ընթացքում միաժամանակ երկու՝ Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Գեորգիի օրդենների միակ ասպետը ծնվել է հին տոմարով 19.05.1782-ին։
Այն վայրը, որտեղ տեղադրված է Պասկևիչի հուշարձանը, առաջին հայացքից անհետաքրքիր և աննկատ է։ Բայց հենց այստեղ էին գտնվում ռուսական մարտկոցները, հրամանատարական դիտակետը, շտաբը և գեներալի արշավային վրանը 1827 թվականի աշնանը՝ Երևանի բերդի պաշարման ժամանակ։
Այնպես որ այս վայրը բառացիորեն պատմական է և հիշարժան։ Այստեղից տեսարան է բացվում դեպի գետի դիմացի ափը, որտեղ ժայռի երկայնքով՝ ներկայիս Կոնյակի գործարանի սև պատերի տեղում երկու դար առաջ ձգվում էին Երևանի բերդի ամրույթներն ու պարսիկ խանի պալատը։ Գործարանի գետնահարկում մինչև օրս պահպանվել է պատի մի հատվածը, իսկ փոքր-ինչ հեռու, արդեն գործարանի սահմաններից դուրս (նախկին տրամվայի պարկի տարածքում) ձորի եզրին հնարավոր է տեսնել ամրույթների մնացորդները՝ կավե ցածրիկ աշտարակների տեսքով։
© Sputnik / Asatur YesayantsՆորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում ծաղիկներ են խոնարհել գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին
Նորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում ծաղիկներ են խոնարհել գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին
© Sputnik / Asatur Yesayants
Մինչ այն պահը, երբ ռուսական զորքերը, հայկական աշխարհազորի հետ միասին, գրավեցին միջնաբերդը, այն անառիկ էր համարվում։ Դա գալիս էր նաև 19-րդ դարի սկզբին Ցիցիանովի և Գուդովիչի կողմից այն գրավելու անհաջող փորձերից։
Ճիշտ է, երկու դեպքում էլ ռուսական զորքերը սակավաթիվ էին և առանց պաշարողական հրետանու։ Եթե անկեղծ լինենք՝ բերդի պաշարումը նրանց գործողությունների սկզբնական պլանների մեջ չէր էլ մտնում։ Բացի այդ, արշավների ընթացքի վրա ազդում էին անսովոր շոգ կլիման և համաճարակները։ Պասկևիչը քսան տարի անց հաշվի առավ իր նախորդների փորձը և մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում գրավեց Երևանի բերդը՝ գերի վերցնելով պարսիկ խանին և վերացնելով բերդի անառիկության առասպելը։
Գրիբոյեդովի մասին ակնարկների «Հատուկ առաքելություն» ժողովածուում («Սովետական գրող» հրատարակչություն․ 1979 թ.) այս պատմական դրվագընկարագրում է գրողՄիխայիլ Օվչիննիկովը, որնապրել և ստեղծագործել է Հայաստանում՝ խորապես ուսումնասիրելով այդ ժամանակաշրջանը:
«Անառիկի» գրավումը
«Հայտնի Էրիվանը, որի ձեռքբերումը, ինչպես ենթադրում էին, պետք է արյան հեղեղներ արժենար, ընկավ հաղթական ռուսական զենքի հարվածից»։ (Պասկևիչի զեկույցից)
…Վեցերորդ օրն է, ինչ ռուսները քանդում են «անառիկի» պատերը։ Այն, ինչ ցերեկվա ընթացքում քանդել է ռուսական հրետանին, գիշերվա ընթացքում մասամբ վերականգնում են Էրիվանից բերդ քշված բնակիչները։ Ողջ արական բնակչությունն անցել է Վիրահայոց թեմի պատրիարք Ներսես Աշտարակեցու ստեղծած աշխարհազորայինների շարքերը։ Կանայք, պատանիներն ու ծերերն աշխատում են ամրոցում՝ փայտերի և մտրակների հարվածների տակ անցքերն և ճեղքերը սվաղելով։ Գրոհը նշանակված է հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան։ Հարձակման ազդանշան կլինի արևելյան աշտարակի պայթյունը, որն ամենամոտն է ամրոցի գլխավոր դարպասին։
© Sputnik / Asatur YesayantsՆորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում ծաղիկներ են խոնարհել գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին
Նորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում ծաղիկներ են խոնարհել գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին
© Sputnik / Asatur Yesayants
Հսկայական ուժի վառոդի լիցքը, որը դրել է պիոներ սակրավորական գումարտակը, շարքային Միխայիլ Պուշչինի հրահանգով պետք է պայթեցնի աշտարակի հիմքը և, շուռ տալով այն, ճեղքվածք կազմի։ Դրանից հետո կսկսվի ամրոցի պատերի գնդակոծումը հարավ-արևելքից․․․ հրետանային գնդակոծությունից հետո փլուզված աշտարակի ճեղքվածքով ներս կխուժեն գնդապետ Շիպովի համախմբված գվարդիական գնդի գումարտակները, որոնք կիսով չափ բաղկացած են Սենատի հրապարակում եղած պաշտոնազուրկ սպաներից (դեկաբրիստից՝ խմբ.)։
Նրանք կգրավեն ամրոցի առաջին և երկրորդ պարիսպն ու դրանց հարակից կուրտինները(ամրոցի միջնապատերը) և, առաջ գնալով, կբացեն գլխավոր դարպասները, որոնցով կներխուժեն գեներալներ Կրասովսկու և Ճավճավաձեի գնդերը, իսկ նրանց հետ՝ հայ աշխարհազորայիններն ու վրացի կամավորները։ Այսպիսինն էր շտաբում մշակված և գլխավոր ղեկավար Պասկևիչի կողմից հաստատված գրոհի պլանը…
Շտաբում շարքային Միխայիլ Իվանովիչ Պուշչինը, որը ղեկավարում էր սակրավորական աշխատանքները, դիմել էր Նորին Սրբություն Ներսեսին՝ խնդրելով աշխարհազորայինների մեջ գտնել մի մարդու, որը պատրաստ կլինի արշալույսին ճեղքերի միջով թափանցել բերդապարսպի մյուս կողմը, որպեսզի Արևելյան աշտարակից հեռացնի Էրիվանի բնակիչներին, որոնք աշխատում են դրա վերականգնման վրա։ Շատ արագ այդպիսի մարդ գտնվեց։ Դարբին Արամն էր՝ առողջ, ուժեղ հայ տղամարդ, որը մի քիչ ռուսերեն գիտեր և լավ՝ պարսկերեն։ Նա ասում էր, որ իր կինն ու դուստրը քշվել են ամրոց և աշխատում են այնտեղ…
Հաջող հարձակման համար հետևակի գեներալ-ադյուտանտ Իվան Ֆեդորովիչ Պասկևիչին 1828 թվականի մարտին տրվեց կոմսի տիտղոս՝ Էրիվանսկի անունով, ինչպես նաև հատկացվեց մեկ միլիոն ռուբլի՝ փոխհատուցման գումարից։ Սա ռուսական կայսրության պատմության մեջ ամենամեծ միանվագ դրամական պարգևն էր։ Այն մասին, թե ինչպես են այդ միջոցները ծախսվել հայ բնակչության կարիքների համար, հուշարձանի մոտ կայացած արարողության ժամանակ պատմեց Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
1829 թվականին սկսվեց հերթական ռուս-թուրքական պատերազմը, և Պասկևիչ-Էրիվանսկին արդեն գրավեց Կարսը, Ախալքալաքը, Խերթվիսը, Ախալցխան, Ածղուրը, Արդահանը, Բայազետը, Դիադինը, Էրզրումը․․․ բայցԱդրիանոպոլիսի խաղաղության պայմանագրով ռուսականզորքերը ստիպված էինթողնել այդ տարածքների զգալի մասը։ Այդ ժամանակ Պասկևիչ-Էրիվանսկին դիմեց կայսրին՝ թույլտվություն խնդրելով իրեն հատկացված միջոցներն օգտագործել ռուսական զորքերին աջակցություն ցուցաբերած հայ և հույն բնակչությանը Ռուսաստանի սահմաններ տեղափոխելու համար, որպեսզի նրանք խուսափեն թուրքական հալածանքներից։ Պասկևիչի միջնորդության արդյունքում 100 000 մարդ է փրկվել։
© Sputnik / Asatur YesayantsՆորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում ծաղիկներ են խոնարհել գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին
Նորագյուղ թաղամասում գտնվող, Պասկևիչի Բլուր անունով հայտնի վայրում ծաղիկներ են խոնարհել գեներալ-ֆելդմարշալի հուշարձանին
© Sputnik / Asatur Yesayants
«Մենք երկար ժամանակ չէինք կարողանում իմանալ այդ պատմության մանրամասները, քանի որ ոչ մի տեղ տեղեկություն չկար նման նամակագրության մասին։ Արդյունքում պարզվեց, որ Նիկոլայ I-ին ուղղված նամակը գրվել է ֆրանսերենով և այս ամբողջ ընթացքում պահվել է Մոսկվայի կենտրոնական պետական արխիվում»,-ասում է Ֆեֆիլովը:
Նրա խոսքով՝ կոմս Պասկևիչ-Էրիվանսկին միապետին ուղղված իր ուղերձը սկսել է «Սիր» բառով և առաջին տողերը նվիրել է իր հրամանատարության տակ կռված երկու հազար հայ աշխարհազորայինների քաջության նկարագրությանը։ Օսմանյան կայսրությունից տեղափոխված յուրաքանչյուր ընտանիքի Էրիվանի ամրոցը գրավման համար Պասկևիչի ստացած դրամական պարգևից 25-ական ռուբլի է հատկացվել։