https://arm.sputniknews.ru/20230519/hanqardjunaberutjan-volvortum-atsh-chi-grancvel-inchy-vat-che-qervobjan-59838924.html
Հանքարդյունաբերության ոլորտում աճ չի գրանցվել, ինչը վատ չէ. Քերոբյան
Հանքարդյունաբերության ոլորտում աճ չի գրանցվել, ինչը վատ չէ. Քերոբյան
Sputnik Արմենիա
Նախարարի ՀՀ տնտեսությունը բավականին բուռն կյանք է ապրել, և պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 1 մլրդ դոլարի։ 19.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-19T14:21+0400
2023-05-19T14:21+0400
2023-05-19T14:52+0400
ներդրում
տնտեսություն
հայաստան
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/06/57780024_0:0:1600:901_1920x0_80_0_0_5ce086ecfa3d8098c0a971a5bc54b131.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik.Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության աճի գլխավոր մասնակիցը եղել է տեխնոլոգիական ոլորտը, որն աճել է 50 տոկոսով, իսկ միակ ոլորտը, որտեղ աճ չի արձանագրվել, հանքարդյունաբերությունն է։ Այս մասին «Yerevan Tech Forum 2К23»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նախարարի կարծիքով` այն, որ հանքարդյունաբերության որոտում աճ չի գրանցել, վատ չէ։Ընդհանուր առմամբ, նախորդ տարի, ըստ Քերոբյանի, ՀՀ տնտեսությունը բավականին բուռն կյանք է ապրել։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի առաջին երեք ամիսներին կազմել է 12,2 տոկոս։«Լավ արդյունքներ ենք գրանցել օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։ Առաջին անգամ մեր պատմության մեջ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 1 մլրդ դոլարի նշագծին ՝ ՀՆԱ կառուցվածքում 5% մասնաբաժնով:Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար, ինչը նույնպես բավականին տպավորիչ արդյունք է և թույլ կտա ապահովել տնտեսության աճ առաջիկա տարիներին»,–ասաց նա։Հիմնական ուղղությունները, որոնք ապահովել են տնտեսական ակտիվությունը, տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտներն են, որոնք նույնպես աճել են 50% - ով։Աճ է գրանցվել առևտրի, ծառայությունների, վերամշակող արդյունաբերության ոլորտներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/06/57780024_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3b97074879a5fe2e6bdf038c6a66f8c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներդրում, տնտեսություն, հայաստան, վահան քերոբյան
ներդրում, տնտեսություն, հայաստան, վահան քերոբյան
Հանքարդյունաբերության ոլորտում աճ չի գրանցվել, ինչը վատ չէ. Քերոբյան
14:21 19.05.2023 (Թարմացված է: 14:52 19.05.2023) Նախարարի ՀՀ տնտեսությունը բավականին բուռն կյանք է ապրել, և պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 1 մլրդ դոլարի։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik.Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության աճի գլխավոր մասնակիցը եղել է տեխնոլոգիական ոլորտը, որն աճել է 50 տոկոսով, իսկ միակ ոլորտը, որտեղ աճ չի արձանագրվել, հանքարդյունաբերությունն է։ Այս մասին «Yerevan Tech Forum 2К23»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի կարծիքով` այն, որ հանքարդյունաբերության որոտում աճ չի գրանցել, վատ չէ։
«Պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը և հանքարդյունաբերությունից գնանք ավելի բարձր տեխնոլոգիական ոլորտներ»,–ընդգծեց նախարարը։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի, ըստ Քերոբյանի, ՀՀ տնտեսությունը բավականին բուռն կյանք է ապրել։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի առաջին երեք ամիսներին կազմել է 12,2 տոկոս։
«Լավ արդյունքներ ենք գրանցել օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։ Առաջին անգամ մեր պատմության մեջ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը
հասել է 1 մլրդ դոլարի նշագծին ՝ ՀՆԱ կառուցվածքում 5% մասնաբաժնով:Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար, ինչը նույնպես բավականին տպավորիչ արդյունք է և թույլ կտա ապահովել տնտեսության աճ առաջիկա տարիներին»,–ասաց նա։
Հիմնական ուղղությունները, որոնք ապահովել են տնտեսական ակտիվությունը, տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտներն են, որոնք նույնպես աճել են 50% - ով։
Աճ է գրանցվել առևտրի, ծառայությունների, վերամշակող արդյունաբերության ոլորտներում։