https://arm.sputniknews.ru/20230519/hajastan-zhamanats-relvokantneri-tivy-hasel-e-118-hazari-voric-50-hazarn-otarerkraciner-en-59843508.html
Հայաստան ժամանած ռելոկանտների թիվը հասել է 118 հազարի. նրանցից 50 հազարն օտարերկրացիներ են
Հայաստան ժամանած ռելոկանտների թիվը հասել է 118 հազարի. նրանցից 50 հազարն օտարերկրացիներ են
Sputnik Արմենիա
Առաջնային նպատակներից է տարածաշրջանում բարձր տեխնոլոգիական հանգույցի ստեղծումը Երևանում։ 19.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-19T15:10+0400
2023-05-19T15:10+0400
2023-05-19T15:18+0400
ռելոկանտ
զբոսաշրջիկ
երևան
վահան քերոբյան
հայաստան
քաղաքացի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1915/90/19159060_0:87:1600:987_1920x0_80_0_0_207155f5901a913d26ac3a87884b3a6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Հայաստան է ժամանել 118 հազար մարդ, որից մոտ 50 հազարը օտարերկրյա քաղաքացիներ են։ Այս մասին «Yerevan Tech Forum 2k23»-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նախարարը նաև հիշեցրեց, որ Հայաստանի ձեռնարկությունները վերջին մեկ տարվա ընթացքում բիզնեսի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հրավիրել են շուրջ 300 առաջատար արտասահմանյան մասնագետների: Նրա խոսքով՝ պետությունը բիզնեսին կփոխհատուցի այդ մասնագետների աշխատավարձի 20-70 տոկոսը։ ՀՀ տնտեսական աճի շուրջ 6 տոկոսն ապահովել են ռուսաստանցի ռելոկանտները. նախարարԱշխատավարձի 20 տոկոսը կսուբսիդավորվի այն մասնագետների համար, որոնք ավարտել են աշխարհի 400 առաջատար բուհերից մեկը (ըստ Շանհայի վարկանիշի) կամ աշխատել են աշխարհի առաջատար ձեռնարկություններից մեկում (Fortune 500-ից կամ Forbes 2000-ից): Սուբսիդիայի չափը կավելանա մինչև 50%, եթե մասնագետն ունի գիտական աստիճան։Քերոբյանի խոսքով` կառավարության նպատակներից մեկը Երևանում բարձր տեխնոլոգիական տարածաշրջանային ՀԱԲ ստեղծելն է։ՀՀ տեղափոխված քաղաքացիների կեսից ավելին «յան» ազգանունով է. Քերոբյանը` ռելոկանտների մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1915/90/19159060_86:0:1515:1072_1920x0_80_0_0_74e93a32414cbc3f906d3c0ddef92f7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռելոկանտ, զբոսաշրջիկ, երևան, վահան քերոբյան, հայաստան, քաղաքացի
ռելոկանտ, զբոսաշրջիկ, երևան, վահան քերոբյան, հայաստան, քաղաքացի
Հայաստան ժամանած ռելոկանտների թիվը հասել է 118 հազարի. նրանցից 50 հազարն օտարերկրացիներ են
15:10 19.05.2023 (Թարմացված է: 15:18 19.05.2023) Առաջնային նպատակներից է տարածաշրջանում բարձր տեխնոլոգիական հանգույցի ստեղծումը Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Հայաստան է ժամանել 118 հազար մարդ, որից մոտ 50 հազարը օտարերկրյա քաղաքացիներ են։ Այս մասին «Yerevan Tech Forum 2k23»-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ժամանածներից 68 հազարը «յան» ազգանուն ունեն, այսինքն` էթնիկ հայեր են, իսկ 50 հազարն այլազգիներ են, որոնք մշտական բնակություն են հաստատել մեր երկրում և մտածում են խոր արմատներ գցել այստեղ, ինչը շատ լավ է»,–ասաց նախարարը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ Հայաստանի ձեռնարկությունները վերջին մեկ տարվա ընթացքում բիզնեսի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հրավիրել են շուրջ 300 առաջատար արտասահմանյան մասնագետների: Նրա խոսքով՝ պետությունը բիզնեսին կփոխհատուցի այդ մասնագետների աշխատավարձի 20-70 տոկոսը։
Աշխատավարձի 20 տոկոսը կսուբսիդավորվի այն մասնագետների համար, որոնք ավարտել են աշխարհի 400 առաջատար բուհերից մեկը (ըստ Շանհայի վարկանիշի) կամ աշխատել են աշխարհի առաջատար ձեռնարկություններից մեկում (Fortune 500-ից կամ Forbes 2000-ից): Սուբսիդիայի չափը կավելանա մինչև 50%, եթե մասնագետն ունի գիտական աստիճան։
Քերոբյանի խոսքով` կառավարության նպատակներից մեկը Երևանում բարձր տեխնոլոգիական տարածաշրջանային ՀԱԲ ստեղծելն է։