00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալիս են ոչ թե ծաղկեփնջով, այլ «Բայրաքթարով». ինչ կփոխվի, եթե Թուրքիայի նախագահը փոխվի

© AP Photo / Khalil HamraԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ Մելքոնյանի` հայերը թուրքերից սովորելու մի կարևոր բան ունեն` սեփական պատմությանը հավատարիմ լինել։
Հայերը որպես պետականություն ունեցող ժողովուրդ չպետք է հետաքրքրվեն, թե կփոխվի արդյոք Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ այս կամ այն թեկնածուի հաղթանակի դեպքում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով հարևան Թուրքիայի ընտրություններից մեր հասարակության ակնկալիքներին։
«Ընտրությունների արդյունքում առավելագույնը, որ կարող է փոխվել ոչ թե Թուրքիայի քաղաքականությունն է, այլ հռետորաբանությունը և սենտիմենտալ, արարողակարգային որոշ դրույթներ։ Օրինակ` էրդողանը չի այցելի Հայաստան, էրդողանը չի գնա Ստամբուլի հայ համայնքի ինչ–որ միջոցառման, Քըլըչդարօղլուն կարող է գնալ, օրինակ, շնորհավորել Սուրբ զատիկը։ Բայց հայերը` որպես պետականություն ունեցող ժողովուրդ, դրանով չպետք է հետաքրքրվեն և պետք է հասկանան, որ դա իր բնույթով հակահայկական է և ունենա իր մոտեցումներն այդ պետության հանդեպ»,–նշում է նա։
Փորձագետն ընդգծում է` Թուրքիայի բոլոր բանաձևերում` պետական, տնտեսական, անվտանգային, Հայաստանը համարվում է թշնամի երկիր, իսկ թուրք հասարակության համար ՀՀ–ն թշնամի երկրների առաջին եռյակում է, հետևաբար` ով է լինի այդ պետության գլուխ, չի կարող պետության արժեհամակարգը փոխել։
Տվյալ դեպքում Էրդողանի պարտությունն ակնկալող հայ հասարակությանը նա հորդորում է մի քանի հարցերի պատասխանել.
Սևան Սըվաջօղլուն Թուրքիայի մեջլիսի միակ հայ պատգամավորն է. ի՞նչ ակնկալել նրանից
«Հնարավո՞ր է, որ Թուրքիայում նախագահը փոխվի, և այդ երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ճանաչի Արցախի անկախությունը, հնարավո՞ր է` Թուրքիան ընդունի, որ մենք ունենք պատմական հիշողություն այն տարածքների հանդեպ, որոնք հիմա Թուրքիայում են, փոխի Թուրքիա–Ադրբեջան ռազմավարական պայմանագիրը կամ չեղարկի Շուշիի հռչակագիրը։ Իհա՛րկե ոչ, հետևաբար լինի էրդողանը, Քըլըչդարօղլուն թե մեկ ուրիշը՝ այս կարևոր ուղղությունները չեն փոխվի»,–նշում է Մելքոնյանը` հիշեցնելով, որ նախկին որևէ կառավարչի ժամանակ հայերի հանդեպ վերաբերմունքը ավելի դրական չի եղել։
Ավելին` թուրքական գաղափարախոսությունում «հայ» տերմինը համարվում է հայհոյանք։ Թուրքիայի նախկին և ներկա նախագահները դատարան էին դիմում, երբ իրենց ասում էին հայ` պահանջելով պատվին հասցված վնասի փոխհատուցում։
«Ինչպես «հալվա» ասելով բերանդ չի քաղցրանում, այնպես էլ «թուրքը փոխվել է» ասելով թուրքը չի փոխվում։ Ում հետ դու (իշխանությունը- խմբ.) ուզում ես խաղաղություն հաստատել` նա չի գալիս քեզ մոտ ծաղկեփնջով, նա գալիս է քեզ մոտ «Բայրաքթարով»։ Դուք հավասար մրցակիցներ չեք»,–նշում է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է քվեների 49.51%-ը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, Սինան Օհանը՝ 5.17%-ը:
Լրահոս
0