https://arm.sputniknews.ru/20230519/artashati-hivandanvoc-teghapvokhvats-erekhaneri-tivy-16-e-dardzel-3-i-vitshaky-tsanr-e-manramasner-59826113.html
Արտաշատի հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 16 է դարձել, 3-ի վիճակը ծանր է. մանրամասներ
Արտաշատի հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 16 է դարձել, 3-ի վիճակը ծանր է. մանրամասներ
Sputnik Արմենիա
Բժշկի խոսքով` կան երեխաներ, որոնց վիճակը մոտ է շոկայինին։ 19.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-19T12:19+0400
2023-05-19T12:19+0400
2023-05-19T12:20+0400
հայաստան
արտաշատ
երեխա
բժիշկ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/95/21349533_0:85:1600:985_1920x0_80_0_0_cfe0dab26da8c46957a6ee9f6aaec302.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված երեխաներից 3–ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲԿ–ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը։Քիչ առաջ հայտնել էինք, որ երեկ երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։Շադյանն ասաց, որ այս պահին 16 երեխա է հոսպիտալացված, իսկ թե ինչն է թունավորման պատճառը, դեռ պարզ չէ։«Փորձանմուշները վերցրել ենք, սպասում ենք եզրակացության»,– նշեց նա։Բժիշկը տեղեկացրեց նաև, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։
արտաշատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/95/21349533_88:0:1512:1068_1920x0_80_0_0_7b460000160e13a85f78927c3ca3a9ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաշատ, երեխա, բժիշկ, հիվանդանոց
հայաստան, արտաշատ, երեխա, բժիշկ, հիվանդանոց
Արտաշատի հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 16 է դարձել, 3-ի վիճակը ծանր է. մանրամասներ
12:19 19.05.2023 (Թարմացված է: 12:20 19.05.2023) Բժշկի խոսքով` կան երեխաներ, որոնց վիճակը մոտ է շոկայինին։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված երեխաներից 3–ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ԲԿ–ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը։
«Երեխաների մոտ դրական միտում կա, բայց ունենք երեխաներ, որոնց վիճակը մոտ է շոկայինին։ Նրանց մոտ այս պահին բարձր ջերմություն է, փսխում ու փորլուծություն»,–ասաց նա։
Քիչ առաջ
հայտնել էինք, որ երեկ երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։
Շադյանն ասաց, որ այս պահին 16 երեխա է հոսպիտալացված, իսկ թե ինչն է թունավորման պատճառը, դեռ պարզ չէ։
«Փորձանմուշները վերցրել ենք, սպասում ենք եզրակացության»,– նշեց նա։
Բժիշկը տեղեկացրեց նաև, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։