00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքր ազգի մեծ ուրախությունը. Հենոն կարող է գերազանցել Մեսսիին և Ռոնալդուին

© Photo : Henrikh Mkhitaryan Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Հենրիխ Մխիթարյան
Բաժանորդագրվել
Այն բանից հետո, երբ իտալական «Ինտերը» դուրս եկավ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, այդ թիմում խաղացող Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ստացավ գերազանցելու աշխարհի երկու ուժեղագույն ֆուտբոլիստներին՝ Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին, և պատմության ընթացքում առաջին անգամ դառնալու եվրոպական բոլոր երեք ամենահեղինակավոր թիմային առաջնությունների հաղթող։
Ճիշտ է` Հենոյին այլևս չենք տեսնի Հայաստանի ազգային հավաքականի կազմում, բայց միևնույն է՝ ազգովի հետևում ենք նրա հիասքանչ խաղին իտալական ակումբում և ուրախանում յուրաքանչյուր խփած գոլով։ Բա ի՞նչ անենք՝ ռազմաճակատում կրած պարտությունից հետո ուրախության առիթները մեր կյանքում այնքա՜ն սակավ են։
Այս իրավիճակը, ի դեպ, ամենևին զուտ «հայկական երևույթ» չէ։
Թեև մեր հարևան Վրաստանում վերջին անգամ ռազմական գործողություններ են տեղի ունեցել 15 տարի առաջ, այդ երկիրն էլ, ինչպես գիտեք, ֆուտբոլային մեծ հաղթանակներ չի գրանցել, և վրացիները ուշիուշով հետևում են իրենց ամենահայտնի ֆուտբոլիստի՝ Խվիչա Կվարացխելիայի խաղին իտալական «Նապոլիում»։ Հայտնի մեկնաբան Կոտե Մախարաձեն կասեր. ««Նապոլիի» դաշտում լավագույն իտալացին վրացի Խվիչա Կվարացխելիան է»։
Իսկապես։ Խվիչան անցած տարի ճանաչվել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության լավագույն խաղացող։
Սակայն «Գրուզիա online» լրատվական կայքը կարծիք է հայտնում՝ հենց միայն այն փաստը, որ այդ ֆուտբոլիստը դարձել է ողջ վրաց ժողովրդի հաջողության խորհրդանիշը, վկայում է պարտված ազգի ախտանիշի մասին։
Հենրիխ Մխիթարյանը վաստակել է եզրափակիչում խաղալու հնարավորությունը. Ինձագի
Ահա թե ինչպես է այդ երևույթը նկարագրում հոդվածագիրը. «Դա հատուկ է այն ազգերին, որոնք պարտություն են կրում, բայց համառորեն չեն ուզում ընդունել սեփական մեղքը և ամեն ինչում ուրիշներին են մեղադրում։ Բայց մարդկային էությունն այնպիսին է, որ անպայման հաջողության կարիքն ունի, դա գենետիկ է։ Անհատը, մարդկանց խումբը կամ երկիրը, որը պարտություն է կրել, սփոփանք են փնտրում ուրիշների հաղթանակներում։ Վրացիներն այնպիսի ոգևորությամբ են նշում Արգենտինայի հավաքականի հաղթանակը, որ նույնիսկ արգենտինացիներն են զարմանում՝ ինչո՞ւ է Հարավային Ամերիկայից 10 հազար կիլոմետր հեռու գտնվող ժողովուրդը մեզնից ավելի շատ ուրախանում, երբ մենք հաղթում ենք»։
Փոքր ազգի մեծ ուրախությունը՝ Հենոն, կարող է գերազանցել Մեսսիին եւ Ռոնալդուին
Վրացի հոդվածագիրն ավելացնում է. ««Նապոլին» հաղթում է, ողջ Վրաստանն ասում է՝ մենք հաղթեցինք։ Ախր դուք չեք հաղթել, Խվիչան է հաղթել, որովհետև անընդհատ տքնաջան աշխատել ու աշխատել է, գլուխ չի պահել, անվերջ վազել է և իրոք արժանացել է այդ հաղթանակին։ Իսկ ի՞նչ առնչություն ունեք նրա հաղթանակի հետ դուք՝ բազմոցին պառկածներդ, որոնց միակ կապը սպորտի հետ բուքմեյքերական գրասենյակներն են»։
Հեղինակի եզրակացությունը. «Ուրիշների հաղթանակներով ուրախանալը և ուրիշների հաղթանակների հաշվին ապրելը, ինչպես նաև անցյալի հուշերով սնվելը թույլերի գործն է։ Ուժեղները երեկոյան տոնում են իրենց հաղթանակը, իսկ առավոտյան իսպառ մոռանում, որովհետև պատրաստվում են նոր հաղթանակների»։
Չգիտեմ՝ ինչպես են վրացի ընթերցողներն ընդունել մեկնաբանի այս բավական կոշտ ու անկեղծ գնահատականները, բայց որ նրա գրածի մեջ ճշմարտության հատիկ կա, հո չե՞ք առարկի։
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ
Սակայն մյուս կողմից անհնար է չհամաձայնել նաև գրող Լևոն Ջավախյանի հետ։ Մի հատված մոտ տասը տարի առաջ հրապարակված նրա գեղեցիկ պատմվածքից, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Մխիթարյան 10»։
«Կյանքը խաղ էր, մենք՝ խաղացող։ Մեր միջի ամենալավ խաղացողը Հենրիկ Մխիթարյանն էր։ Մարդ կոչեցյալն ինչո՞ւ երկու աչք ունի. մեկը կյանքի շեմը պահելու համար է, մյուսը՝ երջանկության հետևից գնալու։ Էդպես էլ մենք ֆուտբոլ էինք նայում։ Աչքներիցս մեկը խաղի վրա էր, մյուսը՝ Հենրիկի։ Եվ երբ երկուսը միավորվում էր մեկ դրությունում, մեր միտքն ու հոգին դառնում էին համակ ուշադրություն։ Յուրաքանչյուր ակնթարթը երջանկության տևողություն էր, որ մենք ապրում էինք կապույտ էկրանի առջև։ Երջանկությունից անդին կար և մեկ այլ երջանկություն։ Դա Մեծ երջանկությունն էր, երբ Հենրիկը գոլ էր խփում։ Արյունը հուժկու զարկով խփում էր գլխիդ, սիրտդ ծառս էր լինում, և բերանդ բացվում էր, լեզուդ կարկաչում՝ գո՜լ, գո՜լ, գո՜լ… Տե՛ր, մեզ այդ ուրախությունը շատ մի՛ համարիր… Այդ պահերին էր, որ ուզում էինք դիմել ժամարարին.
-Կա՛նգ առ, ակնթարթ, որքա՜ն սիրուն ես…»։
Հենրիխ Մխիթարյանը «Միլանի» դեմ խաղում - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2023
Հենրիխ Մխիթարյանը մկանի սալջարդ է ստացել. վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ
Լրահոս
0