https://arm.sputniknews.ru/20230518/petq-e-mimjanc-necuk-linenq-lukashenkvon--hapk-khv-masnakicneri-het-handipmany-59784275.html
Պետք է միմյանց նեցուկ լինենք. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԽՎ մասնակիցների հետ հանդիպմանը
Պետք է միմյանց նեցուկ լինենք. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԽՎ մասնակիցների հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ Մինսկն իր նախագահության շրջանակում ջանքեր կգործադրի ՀԱՊԿ պետությունների համախմբվածության բարձրացման համար: 18.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-18T13:24+0400
2023-05-18T13:24+0400
2023-05-18T13:26+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
բելառուս
ալեքսանդր լուկաշենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59781636_0:117:1280:838_1920x0_80_0_0_ca33cbd59f574c8d5d868d410f1c1d6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ երկրները պետք է միմյանց նեցուկ լինեն, ինքնիշխանության պահպանման համար այլ այլընտրանք չկա։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:Նա համոզմունք է հայտնել, որ Բելառուսի նախագահության կարգախոսը՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին:Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից. Լավրով«Այս առումով չի կարելի շրջանցել մեր շարքերի միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակում պատրաստվում է անհրաժեշտ ջանքեր գործադրել ՀԱՊԿ պետությունների համախմբվածության բարձրացման համար: Հենց առկա հակասությունների վերացման մեջ ենք տեսնում կազմակերպության ամրապնդման, պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման հեռանկարը», - ասել է Բելառուսի ղեկավարը։ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:ՀԱՊԿ-ն ուշադրություն է դարձնում անդամ երկրների ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59781636_0:0:1138:853_1920x0_80_0_0_c3d39b5bfc9239d3bcc27675127f9d22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բելառուս, ալեքսանդր լուկաշենկո
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բելառուս, ալեքսանդր լուկաշենկո
Պետք է միմյանց նեցուկ լինենք. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԽՎ մասնակիցների հետ հանդիպմանը
13:24 18.05.2023 (Թարմացված է: 13:26 18.05.2023) Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ Մինսկն իր նախագահության շրջանակում ջանքեր կգործադրի ՀԱՊԿ պետությունների համախմբվածության բարձրացման համար:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ երկրները պետք է միմյանց նեցուկ լինեն, ինքնիշխանության պահպանման համար այլ այլընտրանք չկա։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ուժ ունեցողներն այսօր փորձում են վերափոխել աշխարհը։ Եվ մենք ուշադրության կենտրոնում ենք, այնպես որ պետք է նեցուկ լինենք միմյանց: Դա մեր քաղաքականությունն է, որն առաջարկում ենք ձեզ: Կարծում եմ, որ մեր պետությունների ինքնիշխանության և անկախության պահպանման համար այլընտրանք չկա», - ասել է Լուկաշենկոն։
Նա համոզմունք է հայտնել, որ Բելառուսի նախագահության կարգախոսը՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին:
«Այս առումով չի կարելի շրջանցել մեր շարքերի միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակում պատրաստվում է անհրաժեշտ ջանքեր գործադրել ՀԱՊԿ պետությունների համախմբվածության բարձրացման համար: Հենց առկա հակասությունների վերացման մեջ ենք տեսնում կազմակերպության ամրապնդման, պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման հեռանկարը», - ասել է Բելառուսի ղեկավարը։
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: